Իդլիբի ապառազմականացված գոտուց դուրս է բերվել ավելի քան 2450 գրոհային

Սիրիական Իդլիբի ապառազմականացված գոտուց դուրս է բերվել ավելի քան 2450 գրոհային: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Ըստ նրա` բացի գրոհայիններից, դուրս է բերվել նաև 206 միավոր տեխնիկա, այդ թվում` 31 տանկ, 23 ականանետ և այլ զինատեսակներ:

Ավելի վաղ ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել էին Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...