28.03.2024
Չափազանց կարևոր է Հայաստանում ռազմական էլիտա ձևավորելը. Դավիթ Տոնոյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Վովա Գասպարյանն էլ հեռացավ երկրից. ինչո՞ւ Սերժ Սարգսյանի փեսան նրան ճանապարհեց

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Դուբայ է մեկնել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օդանավակայանում Գասպարյանին ճանապարհել են Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանը և Գասպարյանի թիկնազորի անդամները: Դժվար է ասել՝ Դուբայը Գասպարյանի համար վերջնակա՞ն հանգրվան է, թե՞ ընդամենը տարանցիկ քաղաք, հայտնի չէ նաև, թե նա որքան ժամանակ է մտադիր անցկացնել արտասահմանում:


«Ժամանակ» թերթը գրում է. «2013թ. նախագահական ընտրություններից հետո կալանավորվեց նախագահի թեկնածու, այսպես կոչված՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր նախագահի մեկ այլ թեկնածուի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեդրակյանը կողմնակիցներ և հետևորդներ է ունեցել ոչ միայն ընդդիմության մեջ, այլ նաև նախագահական ապարատում: Մասնավորապես՝ Սեդրակյանի ազդեցության տակ է գտնվել նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, այնուհետև ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, այն աստիճան, որ նրան դիմել է պարոն նախագահով: Հովսեփյանը նախագահական ապարատի մի խումբ աշխատակիցների հետ ժամանակին հաճախել է Վարդան Սեդրակյանի կազմակերպած էպոսի տեղայնացման դասընթացներին, դարձել նրա հոգեորսության զոհը և շարունակում է հավատալ Ագռավաքարից Փոքր Մհեր-Վարդան Սեդրակյանի դուրս գալու և իր հետ փրկություն բերելու գաղափարին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտահերթ ընտրություններին եւ նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։ Այս տրամադրությունները չեն վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․ «Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են ու պետք է պաշտոն ստանան, ապա հավաքվեք Հանրապետության հրապարակ եւ կրկին ոտքով հետ քայլեք Գյումրի»։ Ինչ վերաբերում է ընտրություններից հետո մեծ հավակնություններ ունեցողներին, ասել է՝ կտեսնենք, թե ընտրություններում ով ինչքան ձայն կբերի, ով ինչի է ընդունակ։ Բոլոր «ՔՊ»-ականները հասկացել են, որ պետք է մրցեն ոչ թե մյուս կուսակցությունների, այլ միմյանց հետ։


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կուսակցությունների մեծամասնության մոտ խուճապային տրամադրություններ են: ԸՕ փոփոխությունների տապալումը էականորեն դժվարացնելու է նրանց մասնակցությունը առաջիկայում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եթե ԸՕ փոփոխություններով հավանական էր 2 տոկոս հավաքած կուսակցության խորհրդարանում հայտնվելը, հիմա արդեն դա անհնար է: Բացի այդ, կուսակցությունների մեծամասնությունը չունի համապատասխան թվով ռեյտինգային թեկնածուներ, և այդ հանգամանքը էականորեն նվազեցնում է ընտրություններին մասնակցելու նրանց հնարավորությունը: Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՕԵԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգությունում» և բազմաթիվ այլ քաղաքականապես ակտիվ կուսակցություններում:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, կրկին դեպի քաղաքականություն է մղում՝ այս անգամ փոխելով մարտավարությունը: Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Միսակ Բալասանյանը պատրաստվում է առա­ջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել՝ վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվելով, իսկ ուշագրավն այն է, որ քաղաքապետի որդին, ըստ սցենարի, հանդես է գալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: «Ինչքան տեղյակ եմ՝ անգամ պատրաստվում են շտաբ բացել, գրասենյակ ունենալ»,- ասաց մեր աղբյուրը: Որքանով են ճիշտ տեղե­կությունները՝ փորձեցինք պարզել հայր և որդի Բալասանյաններից, սակայն երկուսն էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Զրուցեցինք ԲՀԿ Գյումրու տա­րածքային կառույցի ղեկավար Արմեն Բադեյանի հետ: Կուսակցության կառույցի ղեկավարը նշեց, որ այս օրերին շատ քաղաքացիներ են կուսակցությանն անդամագրվելու ցանկություն հայտնել: «Բայց նման ինֆորմացիա ես չու­նեմ: Ինձ մոտ նման տեղեկություն չկա: Կուսակցությանն անդամագրվելու հայտ ներկայացնել հնարավոր է նաև կենտրոնական գրասենյակում, դրա համար ոչինչ հստակ ասել չեմ կարող»,- քաղաքապետի որդու հետ կապված՝ նշեց Արմեն Բադեյանը: Հիշեցնենք, որ Միսակ Բալասանյանին է պատկանում Գյումրու գարեջրի գործարա­նը: Նա դեռևս 2017 թվականի ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում տեղ զբաղեցնելու փորձեր էր անում, բայց կարճ ժամանակ անց մտադրությունից հրաժարվեց և առաջարկեց իր փոխարեն առաջադրել կրտսեր եղբորը, որը նույնպես չընդունվեց ՀՀԿ վերնախավի կողմից»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել: Այդ գործերից մեկի շրջանակներում կալանավորվել է մեկ այլ գործարար՝ Սամվել Մայրապետյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Համբարձումյանը իրավապահներին ասել է, որ փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով, եւ ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը: Դրանից հետո էլ Մայրապետյանին կալանավորել են: Մեկ այլ քրեական գործ կա քաղաքաշինության, հետո բնապահպանության նախկին նախարար, հիմա ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործը նրան կալանավորելուն դեռ չի հասել, քանի որ Համբարձումյանը ներկայացրել է փոխանցման կտրոնի ոչ թե բնօրինակը, այլ պատճենը: Պատահական չէ, որ օրերս ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առանց անուններ տալու հայտարարել էր, թե պատգամավորին առնչվող կաշառքի վերաբերյալ գործով սպասում են թղթի պաշտոնական պատասխանի: Փաստորեն, ճակատագրի հեգնանք է սա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ընտրություններում ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում: Ըստ մեր աղբյուրների` նրան վերջերս նման առաջարկ է արվել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Քոչարյանին, որն, ըստ էության, չհերքեց այդ տեղեկությունը: «Որտեղի՞ց Ձեզ այդ ինֆորմացիան»,- հարցրեց նա: Հարցին` ինքը հերքո՞ւմ է այդ լուրը, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Չեմ հերքում: Պարզապես ուզում եմ իմանալ, թե որտեղից են լսել այդ մասին, որովհետեւ նույնիսկ ես այդ մասին չեմ լսել»: Նկատենք, որ Քոչարյանը բավական լուրջ դերակատարություն ունեցավ մարտի 1-ի փաստահավաք խմբում, եւ հիմա ստացվել է այնպես, որ Փաշինյանի իշխանությունը մարտի 1-ի գործի վերաբացումից հետո որպես ուղենշային քարտեզ ընդունեց հենց փաստահավաք խմբի զեկույցները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է Իսպանիայից Հայաստան թմրանյութ ներկրող հանցավոր խումբ՝ «23-ամյա Իշխան Դավթյանի և 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ»։ Մեր տեղեկություններով, նշված երկու անձինք ՀՀԿ-ական Գազի Հովոյի որդիների ընկերներն են, ՀՀԿ-ի ընտրական տասովշչիկները, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատել են Արայիկ Գրիգորյանի ու ՀՀԿ-ի համար։ Ավելին, Արմեն Աղաջանյանն Արտաշատ քաղաքի մարզադաշտի տնօրենն է, որն այդ պաշտոնին է նշանակվել նոր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի կողմից։ Վերջինս, հիշեցնենք, Հովհաննես Ղազարյանի դրածոն է։ Իսկ Իշխան Դավթյանի մայրն Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրենն է»:


 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանին հարցրինք՝ պատահաբա՞ր էր աջ ղեկով վարորդների հետ հանդիպման ժամանակ ասել, որ համապատասխան օրենքն ընդունվել է փետրվարի 31-ին՝ շփոթվե՞լ էր։ «Չէ, ի՞նչ շփոթվել․ ուզում եմ երկրում երկու նոր օր ավելացնել»։ Երկու չէ, երեք է՝ էլի՞ շփոթվեցիք։ «Ոչ, ուզում եմ ավելացնել»։ Փաստորեն, Դուք էլ մեր Մյունհաուզենն եք, բայց գիտեք՝ նրա օրացույցով հնարավոր էր ավելացնել մեկ օր եւ՝ մայիսի 32-ին։ Բոլոր դեպքերում, աջ ղեկով մեքենաների հարցը կլուծե՞ք։ «Փորձելու ենք ինչ-որ բան անել»։ Այդ պահին տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը միացավ տրանսպորտի նախարարին։ Հարցին՝ ինչպե՞ս է պարոն Պապիկյանը վերաբերվում փետրվարի 31-ի «խնդրին», ասաց․ «Երեւի թե չեմ վերաբերվում․ գոյություն չունեցող բանին ո՞նց վերաբերվեմ»։ Մի՛ ասեք՝ «մի ասեք», թավշյա հեղափոխությունն այնքան աննախադեպ էր, որ կարող եք եւ հասնել այդ ցուցանիշներին։ «Դժվար»,- ասաց նա։ Բայց ո՞նց է լինում, որ մի դեպքում փետրվարի 31 է, մյուս դեպքում՝ 40 հազար հեկտար կաթիլայինով ջրվող հողատարածքներ։ «Ստացվում է, էլի, ո՞նց է լինում»։

Բակո Սահակյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է ներկայացրել իրավիճակը առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար