28.03.2024
Կառավարությունը հավանություն է տվել ՀԷՑ-ի վաճառքին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սյունիքի մարզպետի որդին ազատ է արձակվել

Սյունիքի սկանդալային մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ազատ է արձակվել կալանքից:

Հայաստանի քննչական կոմիտեն նախօրեին դիմել էր գլխավոր դատախազությանը՝ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու հայցով: Նա կալանավորվել էր երկու ամսով՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր ատյանի դատարանի որոշմամբ:

Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր հուլիսի 25-ին: Այս տարվա մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում ճանապարատրասնապորտային պատահարից հետո առաջացած քաշքշուկի ժամանակ Խաչատրյանը ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Արթուր Զաքարյանին՝ վերջինս զրկվելով է տեսողությունից: Մարզպետի որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ առողջությանը ծանր մարմնական վնասվածքներ պատճառել:

Սակայն սեպտեմբերի 22-ին հերթական հարցաքննության ժամանակ Զաքարյանը չի հաստատել այն փաստը, որ իրեն հարվածել է Խաչատրյանը: Փաստացի ամբողջ մեղադրանքն ուղղվել է գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Յուրա Մանուչարյանի վրա: Մանուչարյանը խոստովանել է, որ հենց ինքն է հարվածել Զաքարյանին:

«Սդղի գյոլի» տարածքում մայիսի 2-ի ծեծկռտուքի ժամանակ մեկ աչքի տեսողությունից զրկված Հարություն Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը վստահում է քննչական մարմիններին և որևէ խնդիր չի տեսնում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվի։

«Եթե քննությունը, փորձագիտական եզրակացությունները, վկաները ինքնախոստովանում են, ու քննչական կոմիտեն ընդունում է, որ դա ճիշտ է, ինձ անհանգստացնող բան չկա։ Ամեն մեկը թող գնա, իր համար պատասխան տա։ Տիգրան Խաչատրյանը հրահրելու, կռիվը կազմակերպելու համար է, ինչի համար է, թե ինչ հոդվածով է դատվելու, թող դատվի։ Ինձ պետք է եղել իմանամ կոնկրետ իմ տղայի աչքին հարվածողը ով է եղել, որովհետև ամենածանր հարվածը դա է եղել»,- ասել է հայրը։

Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապվում եմ մի շարք սկանդալային, քրեական պատմություններ: Խոսքը գնում է փոխհրաձգությունների, դանակահարությունների, ծեծի մասին, որոնց մասնակցել են նրա որդին և թիկնապահները: Այն բանից հետո, երբ մարզպետի տան մոտ սպանվել էր Ավետիկ Բուդաղյանը՝ հայկական բանակի սպա Արտակ Բուդաղյանի եղբայրը, մարզպետը հեռացվեց իր պաշտոնից: Մեկ տարի անց նա վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնին:
ԱԳՆ. Բաքվի գործողությունները միայն արագացնում են Ղարաբաղի միջազգային ճանաչումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար