25.04.2024
Իրանի դեմ ԱՄՆ ֆինանսական պատժամիջոցների ուժեղացումը կարող է թուլացնել դոլարի դիրքերը
prev Նախորդ նորություն

Թուրքիան պահանջել է Խաշոգջիի սպանության հետաքննությունը «հնարավորինս արագ» ավարտել

Թուրքիան պահանջել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությունը «հնարավորինս արագ» ավարտել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հանդիպել է թուրքական հետախուզության ղեկավարի հետ. տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք, բնականաբար, առավելություն ենք տեսնում նրանում, որ մեր դատախազները տեղեկատվություն են փոխանակում եւ աշխատում են միասին»,- Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի ԱԳ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն։


«Համագործակցությունը կշարունակվի, սակայն այն չպետք է ձգձգվի կամ արտահոսքի վերածվի։ Հետաքննությունը պետք է հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի ամբողջ ճշմարտությունը բացահայտվի»,- հավելել է նա:


 

Daily Express. Բրիտանիան տեղյակ էր Խաշոգջիի առևանգման ծրագրերին
Հաջորդ նորություն next