19.04.2024
Բաքուն պետք է հրաժարվի ռազմատենչ հռետորաբանությունից. ԱԳ նախարարը՝ համանախագահներին
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՀԿ-ն հույսը դրել է հնացած անունների ու տապալումների վրա. հերթը համաներմանն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն մտադիր է տապալել հոկտեմբերի 31-ին ԱԺ-ի կողմից Համաներման մասին որոշման ընդունումը, եթե ներկայացված նախագծում որոշ փոփոխություններ չիրականացվեն: Մասնավորապես՝ ՀՀԿ-ականները պահանջելու են, որպեսզի համաներումը չտարածվի հանցափորձի համար դատապարտվածների վրա: Օրինակ՝ մարդը դատապարտվել է սպանության փորձի համար, նա ցանկացել է մարդ սպանել, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել իրագործել իր նպատակը: ՀՀԿ-ականները համարում են, որ նման հանցագործների նկատմամբ ներողամտությունը չհիմնավորված է, որովհետև եթե նա ցանկացել է դիտավորությամբ մարդ սպանել, էական չէ՝ հասե՞լ է իր նպատակին, թե՞ ոչ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում կարծում են, որ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99,9 տոկոս որոշված է, մնում է վերջնական վերդիկտը դնեն։ ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այնքան էլ միանշանակ չէ մասնակցության հարցը։ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ գուցե պետք է մասնակցել, սակայն ռիսկերը շատ են, Մուշեղ Լալայանը՝ պետք չէ մասնակցել, եթե մասնակցել, ապա՝ նոր անուններով, իսկ «վարկաբեկված» անունները կարող են նստել գրասենյակում եւ օգնել ֆրակցիային։ Ցուցակի կազմմանը պետք է մասնակցեն տարածքային կառույցները, որպեսզի հասարակությունը զգա, որ ՀՀԿ-ն կա, շարունակվում է։ Հայտնիներն էլ պնդում են, որ «եթե մեռնել, ապա ոտքի վրա»՝ մինչեւ վերջին շունչը պայքարելով։ Ընդ որում, կարծում են, որ լայն ցուցակով պետք է ներկայանալ ընտրողին․ Վիգեն Սարգսյանը հանդիպել է Դավիթ Շահնազարյանին, Վազգեն Մանուկյանին, եւ կարծիք կա, որ նման գործիչներ պետք է ներկայացված լինեն իրենց ցուցակում։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ տեղեկություններ են տարածվում, որ Հանրապետականը սենսացիոն ընտրացուցակ է կազմում, որտեղ ընդգրկվելու են քաղաքական կենսագրությամբ և հայացքներով ՀՀԿ-ի հետ անհամատեղելի գործիչներ, օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Դավիթ Շահնազարյանը, որոնք ցուցակի առաջին տեղերում են լինելու։ Հրանտ Բագրատյանից, որն այս օրերին Հայաստանում չէ, փորձեցինք ճշտել տեղեկությունը։ Նա շատ զարմացավ հարցադրումից ու պատասխանեց․ «Դա կատարյալ անհեթեթություն է, պրովոկացիա»»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ կրկես էր հիշեցնում։ Բոլոր այն ուժերը, որոնց, թվում է, ձեռնտու է այս ընտրակարգը, դեմ էին դրան՝ «ՔՊ», ԲՀԿ, իսկ այն ուժը, որը ռեյտինգայինի ոխերիմ հակառակորդն էր՝ ՀՅԴ-ն, տապալեց ԸՕ ընդունումը։ ՀՅԴ 2 պատգամավոր՝ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը, բացակայում էին նիստից․ ԸՕ-ին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, պակասեց 1 ձայն, չնայած Գագիկ Ծառուկյանը Ղրիմից կանչել-բերել էր անգամ իր կուսակից Հրանտ Մադաթյանին, ով կնոջ բուժման համար գտնվում էր Ղրիմում։ Նա Հայաստան էր վերադարձել հաշված ժամեր առաջ՝ հատուկ քվեարկությանը մասնակցելու համար։ Անգամ Վարդան Ղուկասյանը, ով դեմ էր արտահայտվել նոր ԸՕ-ին, Ծառուկյանի հրահանգով հնազանդ ներկայացել էր, եւ խմբակցությունը մեկ մարդու պես կողմ քվեարկեց։ Իշխանական թեւի եւ նրան աջակցող պատգամավորների ընդհանուր թիվը 69 է, սակայն երեկվա նիստին չէին ներկայացել Արայիկ Գրիգորյանը, Հարություն Կարապողոսյանը, Հակոբ Բեգլարյանը եւ այլք:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ներկայացներ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Սակայն ԱԺ նիստից առաջ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ, իրեն խոշոր քաղաքական գործչի ու իրավաբանի տեղ դրած Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ ինքը պետք է ներկայացնի նախագիծը, ինչին Մարուքյանը սիրահոժար համաձայնվում է: Սակայն Գևորգ Պետրոսյանը ուղղակի տապալեց նախագծի ներկայացումը՝ ցույց տալով իր բացարձակ անտեղյակությունը ՀՀ օրենքներից և Սահմանադրությունից: Երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց Պետրոսյանին, թե ինչու ԿԸՀ անդամի համար նախագծով սահմանված չեն մասնագիտական պահանջներ, օրինակ՝ իրավաբանական կրթությունը, Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկել այդ առաջարկը և այն ներառել օրենսգրքում: Սակայն արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը իր ելույթում նկատեց, որ ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները ամրագրված են Սահմանադրությամբ, ըստ որի՝ ԿԸՀ անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին և լրացուցիչ պետք է ունենա բարձրագույն կրթություն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաեւ ռեյտինգային ընտրակարգ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռեյտինգային ընտրակարգը կարող է ներկուսակցական բախումների պատճառ դառնալ, ինչպես եղավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ նույն կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներն ու նրանց կողմնակիցները պարբերաբար բախվում էին: Չի բացառվում, որ միջադեպեր լինեն նաեւ ՔՊ-ում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի դեպքում: Գաղտնիք չէ, որ այնտեղ շատերին հասարակությունը դեմքով չի ճանաչում, ուստի երիտասարդները հանուն քվե ստանալու կփորձեն դիմել տարատեսակ արկածախնդրությունների: Թեեւ պարզ է, որ մարդիկ հիմնականում այդ դաշինքին իրենց քվեն տալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաթեր»` ընտրելով նրան:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԳՆ-ում շարունակվում է դեսպանների հետկանչման եւ նոր նշանակումների գործընթացը։ Ըստ որոշ աղբյուրների՝ Դանիայում ՀՀ դեսպան, նախկին արտգործնախարար, հայտնի ընդդիմադիր Ալիկ Արզումանյանը, որը դեսպան էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017-ի հուլիսին, իսկ Նորվեգիայում՝ 2018-ի մարտին եւ միայն օրերս է իր հավատարմագիրը հանձնել Նորվեգիայի թագավորին, հնարավոր է համատեղության կարգով կնշանակվի նաեւ Շվեդիայում ՀՀ դեսպան, որտեղ դեռեւս 2013-ին նշանակված Արտակ Ապիտոնյանն է դեսպանը։ Մենք ժամանակին գրել ենք, որ դեսպանի իր լիազորություններից ցանկանում է հրաժարվել նաեւ Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը։ «Նա մասնակցել էր Կանադայի վարչապետ Թրյուդոյի պաշտոնական այցի կազմակերպմանը Հայաստան։ Բացի այդ, մեկ տարվա ընթացքում ՀՀ երկու փոխվարչապետ, ԱԺ նախագահ Բաբլոյանը, նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանը այցելեցին Կանադա, եւ շատ ջերմացան երկու երկրների հարաբերությունները։ Չէինք ցանկանա, որ Մարտիրոսյանը պաշտոնը թողնի, սակայն նա պնդում է, եւ փոխարինող գտնելու դեպքում, կարծում ենք, նոր դեսպան կնշանակվի»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հայտնի է դարձել ուշագրավ դեպք՝ կապված Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու վերջինիս քավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ։ Ըստ այդմ՝ 2017թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվեց Արտակ Գևորգյանի թեկնածությունը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր դրան, սակայն Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց ընտրվել համայնքի ղեկավար։ Ընտրություններից մի քանի ամիս հետո Սամվել Նիկոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ հարկային տարում ձեռք է բերել 34 հազար դոլար արժողությամբ Lexus GX 460 մակնիշի մեքենա, որը հարկային տարվա սկզբում չի ունեցել։ Գևորգյանի մտերիմները, ընկերները տարբեր անձնական զրույցների ժամանակ հայտարարում են, որ Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանի «լավության տակից դուրս է եկել»՝ թանկարժեք ավտոմեքենա նվիրելով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է մնալ գերխնդիր: Վիճակագրական կոմիտեի հրապարակած «ՀՀ մարզերը եւ Երեւանը թվերով. 2018» զեկույցից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին տարիներին Հայաստանում նվազել է հիմնականում աշխատունակ տարիքի բնակչությունը: Եթե 2016թ. տարեսկզբին աշխատունակ տարիքի բնակչությունը 1 մլն 987.2 հազար էր` կազմելով ընդհանուր բնակչության 66.3 տոկոսը, ապա 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը կազմել է 1մլն 934.6 հազար հոգի՝ 65.1 տոկոսը: Սրան զուգահեռ ավելացել է աշխատունակ տարիքից բարձր բնակչության թիվը. 2016թ. այն կազմել էր 387.7 հազար մարդ՝ 12.9 տոկոս, այս տարի՝ 405.2 հազար՝ 13.6 տոկոս: Սա, թերեւս, նշանակում է, որ Հայաստանի բնակչությունը կամաց-կամաց դառնում է ծերացող հասարակություն՝ իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Ու հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրներից մեկը հենց ժողովրդագրական այս խնդիրը լուծելն է, բացասական միտումները կանխելը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ անդրադարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից իր ազատվելու պատճառներին: Իսկ պատճառը եղել է երիկամի հետ կապված հիվանդությունը: «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված եմ եղել ծառայությունից՝ առողջական խնդրի պատճառով: Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում: Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»,- պատմել է նախարարը՝ լրագրողներին ցույց տալով դեղամիջոցը, որն ինքն ամեն օր օգտագործում է երիկամների խնդիրներից խուսափելու համար: Իհարկե, մեզանից որեւէ մեկն ապահովագրված չէ հիվանդություններից: Բայց եթե նախարարը զինծառայությունից ազատվել է հիվանդության սրացման պատճառով, ավելին՝ հայտարարում է, թե ինքն այսօր էլ դեղամիջոցներ է օգտագործում, հարց է առաջանում՝ արդյոք նա կարո՞ղ է լիարժեք կիրառել կառավարության անդամի պարտականությունները: Ի վերջո, Արսեն Թորոսյանը նախարար է, իսկ նախարարի պաշտոնը ենթադրում է գերծանրաբեռնված աշխատանք, իսկ դրա համար պետք է առողջական վիճակը թույլ տա: Իսկապես մտահոգիչ է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այդ կարգը կիրառելու դեպքում բավական կթեթեւանա վարորդների ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են: Սակայն, ըստ նրա, դրանից պատասխանատվությունը չի նվազում: Ինչ վերաբերում է 9 բալանոց համակարգին, Ղահրամանյանը պնդել է, որ դա գիտական փաստարկների հիման վրա չի որոշվել: «Այնպես չէ, որ հիմա այն վերջնական է, քանի որ դիտարկվում է որոշակի խախտումների դեպքում: Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում 12 է կազմում»,- ասել է նա՝ հավելելով,- «Խախտում անողի համար 9 կամ 90-900 միեւնույն է, նա բողոքելու էր: Վարորդներ կան, որոնք պնդում են, որ 9 շատ է, 3 կամ 5 է պետք»:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel