29.03.2024
Մեկ ձայն չբավարարեց. կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ի՞նչ ընդդիմություն, տղամարդը պետք է կրակի. Ծառուկյանը՝ ընտրությունների ու զենքերի մասին

Հանուն ժողովրդի պատրաստ եմ նաեւ կոալիցիա կազմել գործող իշխանության հետ: Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ընտրություններից հետո ընդդիմություն լինելու ցանկություն չունի:


«Իմ ցանկությունն է, որ կարողանամ ժողովրդին օգտակար լինեմ: Ես քաղաքականությամբ, խորհրդարանով չեմ ապրում: Ես ամեն ինչ էլ ունեմ, ուզում եմ օգտակար լինեմ: Երբ ժողովուրդը չուզի, ես կարող եմ չլինել», - ասել է նա, գրում է ՀԺ-ն: Ծառուկյաը սակայն չի ցանկացել կանխատեսում անել, թե որքան ձայն կհավաքի իր կուսակցությունը դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:


«Կախված է ժողովրդից: Ժողովուրդը կվստահի, կհավատա, ձայն կտա կլինենք»,- ասել նա եւ հավելել, որ հանուն ժողովրդի պատրաստ է նաեւ իշխանությունների հետ կոալիցիա ստեղծի:


Հարցին՝ իր գործարար փեսաները, մասնավորապես, Արգամ Աբրահամյանն ու Դավիթ Մանուկյանը լինելո՞ւ են նախընտրական ցուցակում, Ծառուկյանը հայտարարեց. «Իրենք այն երիտասարդներն են, որ ես ասում եմ՝ մեր ապագան երիտասարդներն են: Եթե իրենք ցանկանան ու ժողովուրդն էլ ընտրի, ուրեմն այդ հարցով կմտածեմ»:


Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի նախընտրական ցուցակն ինքն է գլխավորելու, իսկ թեկնածուների առումով մեծ փոփոխություններ են լինելու: «Այո, ես եմ գլխավորելու ցուցակը: Ցուցակն էլ կազմում ենք: Հիմա էլ մտածում եմ՝ ոնց անեմ, որ փոփոխություններ լինի: Փոփոխություններ կլինեն, կտեսնենք»,- ասաց նա եւ ընդգծեց, որ իր համար մեկ է, թե որ ԸՕ-ով ընտրությունները կանցկացվեն:


Մեր մյուս հարցին՝ հնարավո՞ր է, որ «բարիկադների ապամոնտաժման» շրջանակներում ՀՀԿ-ից ԲՀԿ-ի ցուցակում թեկնածուներ լինեն, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես ամբողջ թիմով պարոն վարչապետի կողմից եմ»:


Լրագրողի հարցին, թե աջակցո՞ւմ է Հովիկ Աբրահամյանին, քանի որ տեղեկություններ կան, որ Ջոնիկ Աբրահամյանին ազատ են արձակել իր աջակցությամբ, Ծառուկյանն ասաց. «Ոչ մի ներդրում չի եղել, օրենքի առաջ բոլորն են պարտավոր: Ջոնիկ Արգամիչին ձերբակալել են զենքերի համար, բայց ստուգեցին եւ տեսան, որ այդպես չէ»,- ասաց նա եւ նշեց, որ Աբրահամյանները ժամանակին պաշտպանել են հայրենիքը:


Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը եւս զենքեր ունի: «Ես զենք եմ սիրում, դու ջութակ ես սիրում: Դրանք հատուկ գրանցված զենքեր են, ես զենքը սիրում եմ, որսի եմ գնում, կրակում եմ, տղամարդը պետք է կրակի: Ծառուկյանի բոլոր զենքերը գրանցված են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:


 

Բոլթոնն իր հայտարարություններով Հայաստանի ռեակցիան է ստուգում. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար