29.03.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սահմանափակեք կապերը. ԱՄՆ-ն «թունավորում է» Հայաստան-Իրան հարաբերություները

Իրանի հետ գործակցության սահմանափակումը կարող է դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների նախապայման: Այս մասին ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, գրում է «Ամերիկայի Ձայն»-ը:


«Կարծում եմ, Հայաստանում Բոլթոնն ասել է՝ եթե ցանկանում եք, որ Ամերիկան մնա ձեզ բարեկամ, պետք է սահմանափակեք հարաբերություններն Իրանի հետ», - ասել է նա: Վերլուծաբանի խոսքով, Սպիտակ տան վարչակազմը որոշել է կոշտ մոտեցում ցուցաբերել Իրանի նկատմամբ՝ ստիպելով Թեհրանին հրաժարվել ներկայիս կործանարար քաղաքականությունից.


«Հայաստանն անշուշտ միշտ կհամագործակցի Իրանի հետ, քանի որ նրանք հարեւանների են: Սակայն Հայաստանը չափից ավելի եռանդով էր աջակցում Իրանին դիվանագիտական եւ տնտեսական ոլորտներում»:


Բոլթոնի կողմից Երեւանում ու Բաքվում բարձրացված մյուս կարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, որը բխում է թե՛ հայկական եւ ադրբեջանական կողմերի եւ թե՛ Միացյալ Նահանգների շահերից: Խաղաղ գործընթացի առաջընթացի համատեքստում է Սթիվեն Բլանքը դիտարկում նաեւ ամերիկյան պաշտոնյայի հայտարարությունը Հայաստանին զենք վաճառելու հնարավորության վերաբերյալ:


Ջոն Բոլթոնի այցը Հայաստան որպես հնարավոր անհանգստության, սակայն նաեւ՝ նոր հույսի նշան է դիտարկում Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Ողջունելով Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը՝ Բոլթոնը միաժամանակ կոչ արեց խթանել ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ սահմանափակել հարաբերությունները Թեհրանի հետ. «Մենք տեսանք, որ Արցախի կարգավորմանն ավելանում է եւս մի շերտ՝ Իրանը մեկուսացնելու ԱՄՆ-ի ջանքերը»:


Համբարյանի խոսքով, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը գործադրելու է բոլոր ջանքերը՝ որպեսզի Հայաստանն անտեղի չտուժի ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցող երկրների դեմ հնարավոր պատժամիջոցների արդյունքում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա այն հնարավոր է միայն ժողովրդավար գործընթացի արդյունքում, համոզված է Արամ Համբարյանը. «Եթե առաջընթացը ձեռք բերվի ժողովրդավար, խաղաղ բանակցություններով, ապա շատ լավ, սակայն, եթե խոսքը գնում է մադրիդյան սկզբունքների մասին, որոնք պահանջում են տարածքային զիջումներ Ադրբեջանի ընդհանուր խոստումների դիմաց, ապա դա անհեռանկարային է»:


Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորությանը, Հայ դատի վաշինգտոնի գրասենյակի ղեկավարն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներին որեւէ օրենք չի արգելում զենք վաճառել Հայաստանին, մինչդեռ, 907 բանաձեւն արգելում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին: Սակայն, ավելացնում է Համբարյանը, այս ոլորտում պետք է շատ զգույշ գործել:

Պաշտոնատար անձիք առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում են կատարել. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար