29.03.2024
Փաշինյանը հետևողականորեն ավիրում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եթե ԱՄՆ-ից կլինի ՀՀ համար շահավետ առաջարկ` կքննարկենք. Փաշինյանը` ամերիկյան զենքի մասին

ՀՀ Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկին։


«Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ «ոչ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ոչ էլ որևէ մեկը չեն կարող խոսել իր անունից»: Այսպես Փաշինյանը մեկնաբանեց Բոլթոնի մեկ այլ հայտարարություն, թե վարչապետ ընտրվելուց հետո ինքը կարող է վճռական որոշումներ կայացնել նաև Լեռնային Ղարաբաղի հարցով։


Ըստ Փաշինյանի, Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, բայց ոչ նա, ոչ որևէ մեկը չեն կարող խոսել իր անունից.


«Իմ ընտրվելը հնարավորություններ կտա առաջնորդել ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նշել է Բոլթոնը։ Բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների և Արցախի իշխանությունների համար», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար