«Համաներման մասին» նախագիծն ԱԺ կայքում հրապարակելը խախտում է. Զեյնալյան

455

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը «Համաներման մասին» նախագիծն ԱԺ կայքում հրապարակելը խախտում է համարում: Այն դեռ լրամշակելու հնարավորություն կա: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:


«ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում նախագիծը քննարկվելու է փակ ռեժիմով, դրանով հետապնդվում է սահմանադրական նպատակ՝ պաշտպանելու մարդկանց իրավունքները: ԱԺ կայքում հրապարակելը որոշակի հակասության մեջ է մտնում ԱԺ կանոնակարգ օրենքի հետ: Մինչ դա փորձ է արվել այդ փաստաթուղթը ձեռք բերել եւ հրապարակել: ԱԺ կայքում հրապարակել է նախագիծը, սակայն այն հրապարակման ենթակա չէր»,-ասաց Զեյնալյանը, գրում է ՀԺ-ն:


Նա նշեց՝ «Համաներման մասին» նախագիծը ենթակա է փոփոխման, լրամշակման: Ունեն հիմնավոր փաստաթղթեր, ըստ որի՝ այս համաներումը բավականին ընդգրկուն համաներում է: ԱԺ ներկայացված նախագիծը լրամշակելու, փոփոխելու հնարավորություն կա: Զեյնալյանը նշեց՝ համաներումը պետության պարտականությունը չէ: Եվ այն կարող է արվել որպես բարի կամքի դրսեւորում:


«Մեր վերաբերմունքն այս ոլորտում փոխվել է: Այսպիսի քանակով պայմանական, վաղաժամկետ ազատումներ չեն եղել: Այս ոլորտում իրականացվում են տեխնիկական լուծումներ: Յուրքանչյուրին ներկայացվում է անհատական մոտեցում»,-ասաց նա:


Նախագիծը քննարկման փուլում է դեռ, քննարկումներից հետո միայն կստանա վերջնական տեսք: Համաներման մասին նախագիծն ԱԺ-ում արտահերթ նիստում կքննարկվի հոկտեմբերի 31–ին:


Հ.Գ. ԱԺ լրատվականից գաղտնի նախագծի հրապարակման հետ կապված մեկնաբանեցին, որ նախագիծը կառավարությունից Ազգային ժողով առաքվել է բաց տեքստով:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...