C-400-ի ձեռք բերումը կանդրադառնա Թուրքիայի և ԱՄՆ–ի ռազմական գործարքների վրա. Պետդեպ

391

2019 թվականին Ռուսական C-400 զենիթա–հրթիռային համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունների ֆոնին ԱՄՆ–ն զգուշացրել է Անկարային պատժամիջոցներ մտցնելու հնարավորության և նման քայլի «լուրջ հետևանքների» մասին` ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում առևտրի համար։ Նման մեկնաբանություն է արել Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Ինչպես մենք արդեն ասել ենք՝ կարևոր է, որպեսզի ՆԱՏՕ–ի անդամ երկրները ռազմական այնպիսի սարքավորումներ ձեռք բերեն, որոնք համատեղելի կլինեն ՆԱՏՕ–ի համակարգերի հետ»,– նշել է պետդեպի ներկայացուցիչը։ Նրա կարծիքով՝ «նման գնումը չի համապատասխանում այն պարտավորություններին, որոնք ստանձնել են դաշնակիցները ՆԱՏՕ–ի 2016 թվականի գագաթնաժողովի ժամանակ, Վարշավայում»։

Թուրքիայի Պաշտպանության նախարար Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան ստանալու է C-400-ն արդեն 2019-ի հոկտեմբերին։ Նախարարն ավելացրել է, որ Անկարան արդեն սկսել է զինվորականներ հավաքագրել համակարգերը սպասարկելու համար։ Նա նշել է, որ Անկարան ԱՄՆ–ից և Եվրոպայից խնդրել է իրեն ՀՕՊ համակարգեր տրամադրել, սակայն մնչ օրս պատասխանի է սպասում։


 

Տպել

Загрузка...