Պուտինը եւ թագավոր Սալմանը քննարկել են Խաշոգջիի սպանությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերություններին։ ագավորը հաստատել է Սաուդյան Արաբիա Պուտինի այցելելու իր հրավերը։ Ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական, մերձավորարեւելյան խնդիրների մասին։

SPA գործակալությունը հայտնել է, որ թագավորը Պուտինին տեղեկացրել է Խաշոգջիի սպանության գործի հետաքննության մասին, եւ հավաստիացրել է, որ սաուդյան կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի մեղավորները պատժվեն։


 

Տպել

Загрузка...