Թուրքիան ռուսական Ս–400–ներ կտեղակայի 2019 թվականի հոկտեմբերին

Թուրքիայում ռուսական Ս–400 զենիթահրթիռային համալիրների տեղակայումը կսկսվի 2019 թվականի հոկտեմբերին, հայտնել է Hurriyet թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։

Աքարը նաև ասել է, որ 2019 թվականի սկզբին Թուրքիան Ռուսաստան կուղարկի իր զինվորներին վերապատրաստում անցնելու նպատակով, հայտնել է թերթը։

Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացումը, որի շրջանակներում ԱՄՆ–ն Թուրքիային կմատակարարի F-35 կործանիչները, շարունակվում է և 2019 թվականի մարտին ևս 2 կործանիչ կստանա, փոխանցում է Reuters–ը։

Մոսկվան և Անկարան Թուրքիային ռուսական Ս-400–ների մատակարարման մասին պայմանագիրը կնքել են 2017 թվականի վերջին։


 

Տպել

Загрузка...