ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

259

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել:

Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:


Նախագահի հրամանագրով Արշակ Փոլադյանը հետ է կանչվել Սիրիայի Արաբական հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, նրա փոխարեն Սիրիայում ՀՀ դեսպան է նշանակվել Տիգրան Գևորգյանը: Վերջինս ավելի վաղ զբաղեցնում էր Հալեպում ՀՀ հյուպատոսի պաշտոնը:


Մեկ այլ հրամանագրով Կարեն Գրիգորյանը Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել և նրա փոխարեն Իրաքում դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը:


Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...