20.04.2024
«Բերքահավաք» է. վարչապետին կներկայացվի 1 միլիոն դոլարի հետբերումների տեղեկանքները
prev Նախորդ նորություն

Մամուլ. Խուճապ է` Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է որևէ մեկին հանդիպել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարճ ժամանակ է մնացել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ և քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը: ԵԱՄ համագումարում Ծառուկյանի հայտարարությունը, թե պատգամավորական կազմը էականորեն թարմացվելու է, պատգամավորների մոտ խուճապ է առաջացրել, քանի որ նրանք չգիտեն՝ իրենք լինելու են ցուցակում, թե ոչ: Հենց դրանով է պայմանավորված Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որ ինքը կողմ չի քվեարկելու ԸՕ-ի փոփոխությանը, չնայած Ծառուկյանը պատրաստվում է հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստին անձամբ ներկայանալ խորհրդարան և կողմ քվեարկել փոփոխությանը: Ռեյտինգայինով ընտրված և տեղերում ձայն ունեցող պատգամավորները հասկանում են, որ ռեյտինգային ընտրակարգի վերանալուց հետո իրենք ընդհանրապես հայտնվելու են քաղաքական լուսանցքում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ հայտնի չէ՝ հին, թե նոր ԸՕ-ով են ուժերը գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցություններում արդեն սկսել են կազմել ընտրացուցակները։ Մենք տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի կազմման կոորդինատորն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, բայց այդ աշխատանքներին մասնակցում է եւս 4 մարդ «ՔՊ»-ից, որոնք առաջարկներ են անում եւ որոշում, թե ում որ տեղում առաջարկեն։ Վերջում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի, եւ ամբողջական ցանկը կհրապարակվի։ Ամենայն հավանականությամբ, նախորդ տարիների ժողովրդավարական մեթոդները՝ քվեարկությամբ տեղերը որոշելու, այս տարի չեն կիրառվի։ Սակայն մի պայման կամ սկզբունք ի սկզբանե որոշված է՝ «ՔՊ» վարչության անդամների մերձավոր բարեկամները չեն լինելու ցուցակում։ Այդ սկզբունքից ելնելով էլ՝ Փաշինյանը զգուշացրել է իր աներորդուն՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, որ նա ցուցակում չի լինելու։ Հավանաբար, նրան ինչ-որ ժամանակ անց որեւէ պաշտոն կտան։ Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակին, ապա, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է այն հիմնովին նորացնել, երիտասարդացնել։ Թե ովքեր կհայտնվեն ցուցակում, դեռ հստակ չէ, բայց որոշ անուններ արդեն իսկ շրջանառվում են։ Օրինակ, ԲՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Արզումանյանի, «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանի, «Կենտրոնի» մեկնաբան Պետրոս Ղազարյանի»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՔՊ-ում եւ մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների եւ ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլեւ «սորոսյան ընտանիքի»։ Մեր տեղեկություններով՝ իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Դանիել Իոաննիսյանի վերջին բարձրաձայնումներին՝ Ընտրական օրենսգրքի չընդունման հետ կապված, որի համար Իոաննիսյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։ Սորոսականները, սակայն, էլ ավելի են «կատաղած» գեներալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու առիթով. վերջիններս հասկանում են, որ այդ նշանակմամբ սկիզբ է դրվում կադրային նոր քաղաքականության, ինչի դեպքում իրենք քիչ-քիչ կնոսրանան եւ ապագա կառավարությունում ու խորհրդարանում չեն ունենա այն տեղն ու դերը, ինչ ունեին հեղափոխության առաջին օրերին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։ «Ողջամիտ ժամկետ էինք դրել․ խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ Կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն։ «Խնդիրը քննարկման փուլում է․ կորոշենք»։ Սարգսյանները տեղափոխվում է Ձորաղբյուր՝ իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող ամառանոցը: ՀՀ երրորդ նախագահին պետությունը տուն չի՞ հատկացնի՝ հարցրինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանին։ «Խնդրին սպառիչ պատասխանել է կառավարության աշխատակազմի ղեկավարը՝ 10 տուն է առաջարկվել, էլ ի՞նչ անեինք»,- ասաց Եղոյանը։ Ի դեպ, կառավարական «դաչայում» Սերժ Սարգսյանի գնալուց հետո կմնան Արթուր Վանեցյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Հիշենք՝ այնտեղ ապրելու իրավունք ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն նա, ինչպես ասացին նախագահականից, այնտեղ տեղափոխվելու մտադրություն չունի։ Նման մտադրություն չունի նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը նույնպես կարող է այնտեղ բնակվել։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա նա դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ հրաժարվել է այնտեղ բնակվելուց»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախապես որոշված էր, որ Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը պետք է քննարկվեր հոկտեմբերի 29-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Համաներման մասին հարցով նոր արտահերթ հրավիրվի: Ֆորմալ բացատրությունն այն է, որ արտահերթը նախաձեռնողները նիստի օրակարգում փոփոխություն կարող են կատարել նիստ հրավիրելուց հինգ օր առաջ, և այս դեպքում ժամկետները չէին բավարարում: Սակայն առանձին նիստ հրավիրելը ունի նաև քաղաքական ենթատեքստ. ՀՀԿ-ականները ուզում են բոյկոտել ԸՕ հարցով արտահերթը, բայց պատրաստ են կողմ քվեարկել Համաներմանը: ԱԺ նախագահն էլ առանձնացրել է ԸՕ-ն համաներումից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փաշինյանին հավատարմության երդում տալուց հետո նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ գործող՝ գաղտնալսումների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը չեն կայանում, թեպետ ի սկզբանե որոշվել էր ամեն չորեքշաբթի նիստ գումարել։ Ինչո՞ւ՝ Կոստանյանից հետաքրքրվել է մեր լրագրողը, որին ի պատասխան նա վստահեցրել է, որ այլ պատճառներ չեն կարող լինել, քան պատգամավորների զբաղվածությունն ու ծանր գրաֆիկը. «Ինչպես տեսնում եք, քաղաքական բուռն զարգացումներ են, եւ ես չեմ ուզում հանձնաժողովի անդամ իմ գործընկերներին կտրել քաղաքական իրենց գործունեությունից, հավանաբար, հաջորդ երկուշաբթի, երբ ԸՕ-ն արտահերթում կքննարկվի, կընդունվի, թե չի ընդունվի՝ դա հարցի մյուս կողմն է, բայց դրանով պառլամենտի քաղաքական հագեցած գործունեությունը, ըստ էության, կավարտվի, եւ կանցնենք հանձնաժողովի նիստերին»։ Իսկ գուցե Դուք այլեւս չե՞ք ուզում աշխատել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում եւ այդ պատճառով եք կասեցրել նիստերը։ «Ես կաշկանդվածություն երբեք չեմ ունեցել եւ հիմա առավել եւս չունեմ, չեմ ունեցել նաեւ սրանից 8 ամիս առաջ ու միշտ պրոֆեսիոնալ գործունեություն եմ ծավալում, եւ գոնե Դուք պիտի հիշեք, թե ՀՀԿ-ի քանի օրենք եմ ջարդել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ Անվտանգության խորհրդի եւ նրա նախագահի՝ Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսեւորվել։ Ճիշտ է՝ Բոլթոնն առավոտյան այցելեց ԱԱԽ, սակայն ԱԱԽ քարտուղարի հետ տետ ա տետ հանդիպում չկայացավ։ Հանդիպել են մի կողմից Բոլթոնը, մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ եւ Պնախարարները, ԱԱԽ քարտուղարը։ Իսկ օրվա վերջին, երբ Գրիգորյանը նրան փորձել է ընթրիքի հրավիրել, մերժում է ստացել։ ԱՄՆ նախագահի խորհրդականն ասուլիսից անմիջապես հետո մեկնել է երկրից»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակն ուշագրավ փոփոխություններ է կրել: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ վճարել է 24 մլրդ 642.5 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը ՀՀ-ում հինգերորդն էր՝ 9 մլրդ 751.4 մլն դրամ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախորդ տարի իր վճարած հարկերով առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էր, որը հիմա երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, ավելին՝ նվազեցրել է իր վճարած հարկերը. 2017թ. առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վճարել է 24 մլրդ 469.3 մլն դրամ, այս տարի՝ 20 մլրդ 736.2 մլն: Իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Գրանդ տոբակո»-ն, որը այս տարի վճարել է 16 մլրդ 699.5 մլն դրամ, իսկ նախորդ տարի` 14 մլրդ 608.6 մլն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ Դավթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրը՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժշկուհի Լուիզա Խաչատրյանը: Թե որն է բժշկուհու քայլի պատճառը, դեռեւս պարզ չէ: Մինչ այդ տեղեկացնենք, որ Լ. Խաչատրյանը ոչ միայն Օհանյանի քենակալն է, այլեւ նրա ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զարմանալի զուգադիպությամբ նման ողբերգական միջադեպ եղել էր նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ նախկին ներկայացուցչի՝ Ֆելիքս Ղուշչյանի ընտանիքում: 2013 թվականի սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ինքնասպան է եղել Ֆելիքս Ղուշչյանի կինը՝ Նարինե Առաքելյանը, կրկին իրեն ցած նետելու միջոցով: Հետաքրքիր է՝ այս դեպքերը զուգադիպությո՞ւն են, թե՞ ոչ»:


«Փաստ» թերթը գրում է. ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Մուշեղ Մանասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Մանասյանը հայտարարագրել է առանձնատուն և հողամաս: ԳՆ աշխատակազմի նորանշանակ ղեկավարը շարժական գույք չի հայտարարագրել: Եկամուտների հանրագումարը կազմել է 2 467 355 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն ՀՀ դրամ: Նշենք, որ Մ. Մանասյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2018թ. օգոստոսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը: Նշենք, որ ի տարբերություն նշված հայտարարագրի, Կոտայքի մարզպետի տեղակալի՝ 2018թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նրա դրամական միջոցներն ավելի շատ են եղել: Ըստ հունիսին ներկայացրած հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները կազմել են 9 մլն ՀՀ դրամ:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն է նշանակվել ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի կնոջ՝ Անահիտ Մարկոսյանի եղբայրը՝ Հայկ Մարկոսյանը։ Ուշագրավ է, որ ինստիտուտում է աշխատում նաև Հայկ Մարկոսյանի կինը, տարբեր ժամանակներում ինստիտուտում են աշխատել նաև նրանց երեք երեխաները՝ երկու որդին ու դուստրը։ Այսինքն՝ պետական ինստիտուտը դարձել է մեկ ընտանիքի աշխատատեղ։ Հայկ Մարկոսյանը կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի որդին է»։


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ «Տարոն» ընկերության միջեւ արդեն քսան տարի շարունակվող դատական հակամարտությունը, կարծես թե, վերջ չունի: Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան ավելի քան 20 տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը պատմեց, որ 20 տարիների ընթացքում ուղիղ 600 դատական գործընթացի է մասնակցել: «Արդեն 21 տարի դատարաններից տուն չեմ գալիս, չնայած այն բանին, որ 4 դատական հայց եմ շահել, բայց չի ավարտվում»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց Իսախանյանը` նշելով, որ ըստ ՊԵԿ-ի` Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան դեռեւս 1992 թվականին մինչեւ մասնավորեցվելը իբր 33 մլն 834 հազար դրամի պարտք է ունեցել, եւ մինչեւ հիմա այդ պատմության շուրջ վիճաբանություն է ընթանում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel