29.03.2024
Թրամփը Մերձավոր Արևելքը «զզվելի վայր» է անվանել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մադուրոն ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին «խելագար ծայրահեղական» է անվանել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին «խելագար ծայրահեղական» է անվանել: Վերջինը պնդում է, որ Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների հոսքերին Վենեսուելան է ֆինանսավորում, գրում է Nacional պորտալը:

«Եթե դա չասեր խելագար ծայրահեղական Մայքլ Փենսը, կարելի էր ծիծաղել: Ես աշխարհի ուշադրությունն եմ հրավիրում Փենսի և Վենեուլայի նկատմամբ ԱՄՆ ծայրահեղական կենտրոնների պարանոյային: Նրանք տարված են դրանով, քանի որ չկարողացան մեզ հաղթել»,-հայտարարել է Մադուրոն:

Նախօրին Փենսը, վկայակոչելով Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսին, հայտարարել է, որ Վենեսուելան է ֆինանսավարում Կենտրոնական Ամերիկայից Մեքսիկայի և ԱՄՆ-ի կողմ շարժվող ներգաղթյալներին:


 

Թրամփը կարող է վերացնել ԱՄՆ կողմից Բաքվին ֆինանսական աջակցության սահմանափակումը. Բոլթոն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար