28.03.2024
Նախարար. Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի նախագիծը մշակման փուլում է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանը կարող է վաճառել իր նավթն ու պահպանել տնտեսությունը. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ներկա պայմաններում էլ Իրանը կարող է թե՛ վաճառել իր նավթը և թե՛ պահպանել իր տնտեսությունը։


Ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ վերադառնալով միջուկային համաձայնություն, որից անօրինական կերպով հրաժարվեց և չեղարկելով Իրանի դեմ սահմանած պատժամիջոցներն, ԱՄՆ-ն կարող է ճանապարհ բացել Իրանի հետ բանակցության համար։


«Դժբախտաբար ԱՄՆ-ի վերաբերմունքը պատճառ է դարձել, որ մոռացության տրվի բանակցության հիմնական թեման»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը, նաև հիշեցնելով, որ ԱՄՆ-ի չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:


Նա նշել է, որ Իրանը, համաձայն իր շահերի, որոշում կընդունի ՀԳՀԾ-ում մնալու և կամ դրանից հրաժարվելու մասին: Զարիֆը հավելել է. «Իրանը կարող է հաղթահարել պատժամիջոցները և շատ երկրներ Իրանի հետ առևտրական գործարքներ կնքելու պատրաստակամություն են հայտնել»:


 

Էրդողանի կուսակցությունը 2019թ.-ի ՏԻՄ ընտրություններին կկորցնի ձայների մեծամասնությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար