29.03.2024
ԵԱՏՄ-ում գործարարների համագործակցության ընդհանուր հարթակի ստեղծումը կարևոր է. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն կա. Վահե Գրիգորյան

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Վերջինս այսօր Ազգային ժողովում քննարկման ժամանակ հայտարարեց, որ ինքը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում: Ըստ նրա, ՍԴ-ն պետք է վերադարձնի իր կարևոր դերի ընկալումը հանրության կողմից.

«ՍԴ-ն կոչված է լինել պետության խիղճը, քանի որ իր առաջնային առաքելությունը մարդու անհատական, հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Կարծում եմ, իմ մասնագիտական գիտելիքները և փորձառությունը համապատասխանում են դատավորի մասնագիտական չափանիշներին»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով, ՍԴ-ն կարող է իրավիճակ փոխել, սակայն ունի գործադիրի և օրենսդիրի աջակցության կարիքը: «Ես հավատում եմ, որ այդ փոփոխություններն իրավիճակ կփոխեն ոչ միայն պետական մարմինների փոխհարաբերությունների, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- հավելեց նա:


 


 

Նիկոլ Փաշինյանը` ՀՀ վարչապետի թեկնածու
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար