29.03.2024
Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. նախագահ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նախագահը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:


Մինչ համաժողովի բացումը, նախագահը կարճատև զրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեի հետ, որին հանդիպել էր նաև վերջերս Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։


Համաժողովի բացմանը ներկա են եղել Շվեյցարիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի անդամ պետությունների, համաշխարհային գործարար համայնքի, ներդրողների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն։


Համաշխարհային ներդրումային համաժողովը ներդրումների և կայուն զարգացման ոլորտին նվիրված միջազգային առաջատար և ներկայացուցչական համաժողովներից է, բարձր մակարդակի հարթակ, որտեղ քննարկվում են գլոբալիզացիայի և ինդուստրալիզացիայի նոր դարաշրջանում ներդրումային ոլորտում առկա համաշխարհային մարտահրավերները և դրանք հաղթահարելու հնարավորությունները:


Համաժողովն այս տարի իր հարկի տակ է հավաքել 160 երկրների ավելի քան 4000 ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր երկրների բազմաթիվ անդրազգային կորպորացիաների, ազդեցիկ ներդրումային ֆոնդերի, խոշոր ընկերությունների ղեկավարների:


Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը հետևել է ՄԱԿ-ի Ներդրումների խրախուսման մրցանակաբաշխության արարողությունը, որին մասնակցել է նաև նախագահ Սարգսյանը։


Մրցանակների արժանացել են այն ընկերությունները, որոնք գերազանց արդյունքներ են գրանցել ՄԱԿ-ի կողմից հռչակված կայուն զարգացման նպատակների, մասնավորապես՝ աղքատության դեմ պայքարի, որակյալ կրթության ու առողջապահության ապահովման, կլիմայական փոփոխության դեմ պայքարի ծրագրերի իրականացման գործում։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել հնդկական «Invest India» ընկերությանը։


Հայաստանի Հանրապետության նախագահն այնուհետեւ այցելել է Համաշխարհային ներդրումային hամաժողովի «Ներդրումային ավանում» բացված Հայաստանի տաղավար, որտեղ մեր երկրի ներդրումային միջավայրին, գրավչությանն ու մրցակցային առավելություններին զուգահեռ` ներկայացված են նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու առանձնահատկությունները։


Նախագահը ծանոթացել է տաղավարում ներկայացված նյութերին, զրուցել այցելուների հետ:

ԵԱՏՄ-ում գործարարների համագործակցության ընդհանուր հարթակի ստեղծումը կարևոր է. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար