29.03.2024
Վրաստանը խաղողի ռեկորդային բերք է հավաքել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դոնալդ Թրամփ-Իլհամ Ալիև հանդիպումը հաստատված է. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով` նախանշվել է Դոնալդ Թրամփ-Իլհամ Ալիև հանդիպումը.

«Ադրբեջանցիները նախապատրաստում են Ալիևի այցը Վաշինգտոն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։ Թրամփ-Ալիև հանդիպումը կարծես հաստատված է։ Ադրբեջանը ցանկանում է ստրատեգիական համագործակցության համաձայնագիր ստորագրել ԱՄՆ հետ»,- գրել է քաղաքագետը Facebook-յան իր էջում։

Նշենք, որ այս օրերին տարածաշրջանի երկրները` Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը սպասում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Ըստ շրջանառվող լուրերի` Բոլթոնի հետ քննարկվելու է նաև Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հնարավոր հանդիպման նախապատրաստման հարցերը: Չի բացառվում, որ Բաքուն նույն ուղղությամբ ջանքեր գործադրի` կազմակերպելու Ալիև-Թրամփ հանդիպումը:


Ի դեպ, Բոլթոնը նախօրեին արդեն հանդիպումներ է անցկացրել Մոսկվայում:


 

Պուտինը կպատասխանի Ուկրաինայի պատժամիջոցներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար