Սաուդացի ընդդիմադիր լրագրողին խեղդամահ են արել

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին խեղդամահ են արել խուճապի նոպայի ժամանակ: Այդ մասին գրում է Reuters-ը՝ սաուդյան կառավարությունում բարձրաստիճան աղբյուրի հղումով:


Գործակալության տվյալների համաձայն՝ սկզբնապես նախատեսված չի եղել սպանել լրագրողին: Թագավորությունը Թուրքիա է ուղարկել 15 մարդու, որոնք պետք է Խաշուկջիին համոզեին տուն վերադառնալ:

Հանդիպման ժամանակ նրանք սկսել են սպառնալ նրան, խոստացել առևանգել: Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, օգնություն կանչել, ինչից թիմը սկսել է խուճապի մատնվել: Խաշուկջիին փորձել են լռեցնել, սակայն փորձը ողբերգությամբ է ավարտվել:


Սխալը թաքցնելու համար մարդասպանները նրա մարմինը փաթաթել են գորգի մեջ, դուրս բերել շենքից հյուպատոսական մեքենայով և փոխանցել «տեղացի համախոհի»՝ Ստամբուլի բնակչի:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...