Վրաստանը պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը. ԵՄ-ի դեսպան

354

Վրաստանը ներկա փուլում պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը կազմակերպության չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հալցերը Առաջին ալիքի եթերում:


«Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելուն, պատրաստ է արդյոք Վրաստանը անդամակցելուն. պատասխանը, իհարկե, կլինի ոչ: Վրաստանը պատրաստ չէ: Կան ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներ, որոնք նախատեսում են Վրաստանի մերձեցումը Եվրամիության չափորոշիչներին: Դրան է վերաբերում նաեւ ազատ առեւտուրը ԵՄ-ի հետ: Այս ամենի եւ բարեփոխումների միջոցով Վրաստանը պետք է բարձրանա ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելու տեսանկյունից, սա է ուղերձը»,- ասել Է Հալցերը:


Նրա խոսքով՝ ԵՄ-ում համաձայն են այն բանի հետ, որ հարկավոր է հնարավոր բոլոր գործիքներն օգտագործել Եվրամիությանը Վրաստանի մերձեցման համար:

Տպել

Թեմայի այլ նորություններ