Սաուդյան Արաբիայում գտել են լրագրողի սպանության «մեղավորին»

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող են ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մեղավորությունը դնել գեներալ Ահմեդ Ասիրիի վրա, որը թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի խորհրդականն է: Այդ մասին գրում է The New York Times-ը:


Ըստ աղբյուրների, Էր Ռիադը մտադիր է հայտարարել, որ արքայազնն իբր բանավոր կերպով հրահանգել է խորհրդականին` լրագրողին բերել Սաուդյան Արաբիա` հարցաքննության, իսկ նա կա’մ սխալ է հասկացել հրահանգը, կա’մ չարաշահել է լիազորությունները և սպանել լրագրողին:


Ըստ թերթի` այդ կերպ Սաուդյան Արաբիան կկարողանա մաքրել արքայազնի անունը, որին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են լրագրողի անհետացման մեջ:

Տպել

Թեմայի այլ նորություններ