Լինել, թե՞ չլինել. ՀՀԿ-ն պատասխանի որոնումների մեջ է

379

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակմանը:


Հիշեցնենք, մամուլն այսօր գրել էր, թե ՀՀԿ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, իսկ ցուցակը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:


Ըստ Շարմազանովի՝ սա հերթական ապատեղեկատվությունն է, քանզի վերջնական որոշում կուսակցությունը չի կայացրել: Սակայն ինքը անձամբ այն կարծիքին է, որը բազմիցս հնչեցրել է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին. 


«Ես կարծում եմ, որ պետք է մասնակցենք, բայց վերջնական որոշումը կկայացնի կուսակցությունը քննարկումներից հետո»,- հավելեց նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ