ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների ուղղությամբ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զոր նահանգի աս-Սուսա գյուղի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին:


«Այո, այդպիսի բան տեղի է ունեցել, և այսօր կոալիցիայի ավիացիան մշտապես ռմբակոծում է անմեղ խաղաղ բնակիչների տները՝ այդպիսով օգնելով «Իսլամական պետություն» գրոհայիններին», - հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:


Միևնույն ժամանակ Սիրիայի պետական հեռուստատեսությունը, հղում անելով տեղի աղբյուրներին, հայտարարել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին, սակայն տուժողների հստակ թիվը չի նշվում:


Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն երկուշաբթի հայտարարել էր, որ ամերիկամետ զորամիավորումներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Եփրատ գետի ափի երկայնքով:

Տպել

Թեմայի այլ նորություններ