Ղրիմի Կերչ քաղաքում պայթուցիկ սարք է գործի դրվել. զոհվել է 17, վիրավորվել՝ մոտ 50 մարդ

550

Պայթյուն է որոտացել Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական ուսումնարանում: Անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել: Ինչպես հայտնում է kerch.fm-ը, այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:


Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է:


Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:


Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:


Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են կատարվածի մասին: Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:


Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ