29.03.2024
Մամուլ. Հիշենք Սաշիկ Սարգսյանին. նոր բացահայտումները` առաջիկայում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նոր ժամանակները աշխատանքի ժամանակներ են, աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. Փաշինյան

Նոր ժամանակները աշխատանքի ժամանակներ են, նոր ժամանակները աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն: Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի խրախուսի աշխատանքն, իսկ սա անելու համար պետք է երկրում աշխատող, ավելացված արժեք ստեղծող, հարկ վճարող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարվորինս մեծ լինի։ Այս մասին Սպրոտի և երիատասարդության հարցերի նախարարությունում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կաառավարությունը պետք է այնպես անի, որ վճարված հարկերը չգողացվեն և ծախսվեն առավել արդյունավետ, ինչպես նաև տնտեսական գործունեությունն աճի.

«Բայց կառավարությունն ինքը գործարան կառուցող չի, կառավարությունը պայմաններ ստեղծող է, որպեսզի նրանք, ովքեր ներդրում են անում, այդ ներդրումների անվտանգությունը երաշխավորի, օրինականության, գործունության անվտանգությունը երաշխավորի, մարդկանց քաջալերի, էներգիա, հավատ, հույս տա, որ սեփականությունն անձեռնմխելի է, իրավունքներն անձեռնմխելի են, որ երկրում հաստատված է անկախ դատական համակարգ, օրենքի իշխանություն, կոռուպցիան արմատախիլ է արված, մի մասն արված է, մի մասն էլ կասկած չկա, որ կանենք։ Զարգացումն այն է, երբ մեզնից յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքն անում է», - ասաց Փաշինյանը, հաղորդում է Ազատությունը։

Բնական համարելով, որ բազմաթիվ ընտանիքներ, մարդիկ պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի իրենց բարեկեցությունն ապահովելու համար՝ Փաշինյանը հարցրեց՝ արդյո՞ք բոլոր մարդիկ իրենցից կախված ամեն ինչ անում են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար։

«Վախենամ, որ այս հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է, որովհետև շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, ովքեր օրեր են անցնում թաղային բիսետկաներում և ասում են՝ «մի գործ լիներ աշխատեինք»։ Երբ որ գնացել էինք Արարատի մարզ և արտադրողների հետ արտադրական տարածքներ էինք գնացել, ընկերություններն ասում էին, որ միշտ էլ պատրաստ են անսահմանափակ քանակությամբ օրինակ ընդունել ազնվամորի, թութ, մոշ, սինդրիկ, շուշան, անսահմանափակ քանակությամբ, և կան մարդիկ Տավուշի մարզից, Կոտայքի մարզից, Սյունիք մարզից, Լոռու մարզից, որ իրենք այդ մեխանիզմը ստեղծել են աշխատում են և բերում են, եթե շարունակում են դա անել, նշանակում է շահութաբեր է։ Ես չեմ ասում, թե ամեն ինչ պետք է թողենք, գնանք սինդրիկ հավաքելու, ես ասում եմ, որ այո՛ կառավարությունը պարտավորություն ունի քայլեր ձեռնարկելու՝ երկրում քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար, բայց եթե որևէ ընտանիք ոչինչ չի անում ինքն իր բարեկեցությունն ապահովելու համար, շատ դժվար է հավատալ, որ մի հատ հրեղեն կառավարություն կձևավորվի, որ կգնա էդ մարդկանց ստիպողաբար իրենց բարեկեցությունը կապահովի», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց իր հայտարարությունը, որով նա չէր բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով: Նա ընդգծեց, որ իրականում դա քաղաքական հարց չէ:


«Դա իրավական հարց է: Եվ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած օրվա երկրորդ կեսի քննարկման արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ: Այնպես որ, դա իրավաբանական հարց է»,- ասաց նա:


Փաշինյանը հավելեց, որ դա մաքուր իրավաբանական խնդիր է, և ինքը պարզապես չի ցանկացել, որ որևէ նրբերանգ անտեսվի: «Նաև այդ պահը բարձրաձայնեցի, որպեսզի այն իրավաբանները, ովքեր ներգրավված չեն այդ բանավեճին, իրենք էլ տեսակետ հայտնեն, որպեսզի ամեն ինչ 100 տոկոսով ճշգրիտ լինի: Երեկ մի քննարկում կար, և ներկա հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց կային նաև իրավաբաններ, ովքեր ասում էին ,որ ամեն դեպքում ճիշտ էր այդ սցենարը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:


Նրա խոսքով՝ վերջում բանավեճերի արդյունքում կայացվելու է քաղաքական որոշում, սակայն հարցը քաղաքական ենթատեքստ չունի:


 


 


 

Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար