ԱՄՆ-ը «Բասիջ»-ին աջակցելու համար իրանական ընկերությունների դեմ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ մտնող «Բասիջ» ստորաբաժանմանն աջակցելու համար իրանական 20 ընկերությունների եւ բանկերի դեմ պատժամիջոցներ է սահմանել. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Պատժամիջոցների ենթարկվածների թվում են իրանական խոշոր բանկերը, այդ թվում՝ Mellat-ը, որն, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, ամեն տարի դիվիդենտների, վարկերի, անտոկոս պարտքերի տեսքով 3 միլիոն դոլար է տրամադրել․․․ ներքին եւ արտաքին ագրեսիայի համար»։

Բացի այդ, ֆինանսների նախարաությունը պատժամիջոցներ է սահմանել նաեւ Parsian Bank-ի, Sina Bank-ի եւ Bahman Group-ի դեմ, որոնք ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ընկերություններին։

Կասկած կա, որ նման գործունեություն են իրականացրել նաեւ Mehr Eqtesad Bank-ը, երկրի խոշոր արտադրողները, ներդրումային ընկերությունները։

Տպել

Թեմայի այլ նորություններ