23.04.2024
Մտնում ենք բոլորովին մի նոր ժամանակաշրջան. Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հիշենք Սաշիկ Սարգսյանին. նոր բացահայտումները` առաջիկայում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն արդեն ստուգել է, թե Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ինչպես է ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը՝ տարիների ընթացքո՞ւմ, թե՞ միանգամյա փոխանցումով: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ առաջիկայում տեղեկություն կտրամադրվի: Հիշեցնենք, որ Սարգսյանի կուտակած գումարների մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսեց նաեւ այսօր արդեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր գույքն ապօրինի արգելանքի տակ պահելու մասով: Բանն այն է, որ Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք էր դրվել դեռեւս հուլիսի 9-ին, որից հետո Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանված կարգով հաստատվել է՝ իր բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել օրինական ճանապարհով: Եվ ահա ԱԱԾ-ն խոստանում է առաջիկայում այս մասով նոր բացահայտումներ անել:


«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակված Տիգրան Խաչատրյանը, պարզվում է, դեռ նախարարի պորտֆելը չստանձնած, ճոխ-ճոխ խոստումներ է տվել վաղեմի ընկերոջը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանին: Մասնավորապես, խոստացել է, որ նրա համար կբարեխոսի վարչապետի մոտ, որ նշանակեն առաջին տեղակալ: Ինչպես մեր աղբյուրն է պնդում. «Տիգրանը որոշել է Սուրենի լավության տակից դուրս գալ: Բանն այն է, որ Տիգրանն ու Սուրենը ժամանակին միասին աշխատել են ֆինանսների նախարարությունում: Կարայանի նախարար նշանակվելուց հետո նա իր մոտ տեղակալ է բերել նաև Տիգրանին: Հիմա էլ հերթը հասել է Տիգրանին՝ Սուրենի համար բարեխոսելու և աշխատանքի տեղավորելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաեւ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելն, ըստ էության, խիստ ձեւական բնույթ է կրում, եւ փաստացի այս կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին: Ընտրական օրենսգրքի բուն նախագիծը միայն վերջերս է ուղարկվել հանձնաժողովին, մինչ այդ պարզապես հայեցակարգն է ուղարկված եղել: Եվ փաստացի այս նախագիծն ուղարկված էլ չէ որեւէ կարծիք ունենալու համար, այլ փորձ է արվում ապահովել գործընթացների հերթականությունը: Ու այս իրավիճակում նկատելի է, որ միջազգային կազմակերպությունների հանդեպ ոչ պատշաճ վարքագիծ է դրսեւորվում: Եվ փաստացի ՀՀ իշխանություններն այնքան են շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, որ անգամ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել: Ո՞րն է այս շտապողականության ու միջազգային կազմակերպության հետ հաշվի չնստելու փաստի բացատրությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, թե «Հայաստանում առկա է ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակ, որը պետք է շտապ հանգուցալուծվի»: Բայց այս շտապողականության պայմաններում չի բացառվում, որ եվրոպական կառույցները նաեւ ոչ լեգիտիմ համարեն սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքները` հենվելով քաղաքական ուժերի բողոքների եւ իրենց հետ հաշվի չնստելու կարեւոր փաստի վրա:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում։ Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին՝ սահման մեկնելու և այնտեղ ծառայություն իրականացնելու նորույթին։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկնում են սահման՝ այնտեղ ծառայելու։ Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահմանի բավականին վտանգավոր կետերում ծառայության։ Մենք լուրեր ենք ստանում, որ մի քանի տասնյակ աշխատակիցներ նույնիսկ խզել են պայմանագրերը և հեռացել համակարգից։ Նրանք հրաժարվում են 32 հազար դրամ հավելավճարից, որը ստանում են այդ հերթապահության համար։ Չնայած համակարգից զանգվածային արտահոսքի լուրերը պաշտոնապես չեն հաստատում»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է, և ընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել է ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Խոսրով Հարությունյանի ընկերությունը տուգանվում և գործունեությունը դադարեցվում է ՀԴՄ չտրամադրելու հիմքով։ Նախկին իշխանությունների օրոք էլ է «Ռոբել» ընկերությունը բազմիցս տուգանվել, տուգանքները գերազանցել են 50-56 միլիոն դրամը, սակայն այդ ժամանակ նախագահականից ստացված մեկ զանգով բոլոր տուգանքները «ջրվել են», ինչը նոր Հայաստանում չի գործում»։


 


 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ առարկայական դարձնելով իր ծրագրերը՝ ԱԺ լուծարում, արտահերթ ընտրություններ դեկտեմբերին։ Նա երեկոյան «լայվ» մտավ եւ ամանորյա ուղերձի ոճի տեքստ հրապարակեց, որտեղ բացատրեց իր քայլը։ Ասաց, որ հրաժարական տալիս է «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելու» համար։ «Եթե դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում»,- ասաց նա եւ փորձեց փարատել կասկածները, որոնք հնչում են այս օրերին, թե «հակահեղափոխականները վարչապետի թեկնածու կառաջադրեն եւ կտապալեն հեղափոխությունը»։ Նա ասաց․ «Հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», բայցեւ ՀՀԿ-ականներին հավատացրեց, որ նրանք իր թշնամիները չեն․ «Իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ասել եմ, որ Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենա»։ Վերջում հնչեցին սիրո եւ հավատարմության, հաղթանակի ու հաջողությունների խոստումներ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը։ Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ․ Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրաչին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին։ Իսկ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհաստատի իշխանությունների կողմից հրատապ համարվող «Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու» մասին օրենսդրական նախագիծը։ Ճամպրուկները հավաքած ԱԺ-ն կհասցնի՞ ընդունել այդ կարեւոր օրենքը, խորհրդարանական մեր աղբյուրներն ասացին․ ըստ ամենայնի՝ այո։ Օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է 53 ձայն։ Հիշեցնենք՝ օրենքի ուժով արձակման դեպքում պառլամենտը շարունակում է իր լիազորությունները, մինչեւ նորընտիր պառլամենտի առաջին նիստը։ Չնայած մշտապես քվորումի խնդիր ունեցող պառլամենտն այդ ընթացքում, թերեւս, կմատնվի ամբողջական պարապուրդի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, եւ այն մնացել է բանկին: Խոսքը 73 մլն 863 հազար դրամի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ եւ հետաքրքրվեց վարկը չմարելու պատճառների մասին: Հարցին ի պատասխան` Հակոբյանն ասաց. «Դա իմ եղբոր շենքն է եղել, բայց իր մահից հետո բանկը մարման ժամանակացույց է կազմել եւ կամաց-կամաց վճարում ենք: Ինքը վարկ ուներ վերցրած, բայց ընտանիքի անդամները պայմանագիր կնքեցին բանկի հետ եւ վճարում են: Նախկինում դա խաղատուն է եղել, այդ շենքում հիմա գործունեություն չի ծավալվում: Հիմա խնդիր չկա բանկի հետ: Պարզապես դժբախտ պատահար եղավ, մահացավ»: Հիշեցնենք՝ նրա եղբայրը մահացավ գազալցակայանում պայթյունի հետեւանքով»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի ընտանիքը որոշել է մինչև քառասունքը լռել ու չբացել փակագծերը՝ ողբերգություններով ավարտված հայտնի հանդիպման հետ կապված: Բայց, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, Ղարագյոզյանների ընտանիքը ամեն բան անելու է, որպեսզի, այսպես ասած, մաքրի նախկին պատգամավորի անվան հետ կապված լուրերը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս պահին թե Յուվեցի Կարոյի, և թե Ղարագյոզյանների ընտանիքները սպասում են քառասունքը դուրս գա, նոր հետո, ինչպես աղբյուրն է նշում. «Յուրաքանչյուրը իր ճիշտը կասի»»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է երկու բնակարան, երկու ավտոտնակ, ինչպես նաև «KIA SORENTO 3.5» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. հունիսին, երբ դեռ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա հանձնած փոխառությունները կազմել են 10 մլն ՀՀ դրամ, 700 000 ՀՀ դրամ, 200 000 ռուսական ռուբլի և 1 200 000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 5 800 000 ՀՀ դրամ և 27 000 ԱՄՆ դոլար: Իսկ եկամուտների հանրագումարը կազմել է 5 506 091 ՀՀ դրամ: Երկու տարբեր աշխատավարձերից ստացել է 3 489 503 և 161 280 ՀՀ դրամ եկամուտ: Իսկ տրված փոխառություններից ստացած եկամուտները կազմել են 415 282 ՀՀ դրամ, 28 380 ՀՀ դրամ, 54 566 ՀՀ դրամ: «Այլ եկամուտներ» բաժնում նա հայտարարագրել է 1 348 120 և 8 960 ՀՀ դրամ: Նշենք, որ Գարեգին Բաղրամյանը ավելի քան 15 տարի աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: 2011 թվականից եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում քաղաքացիներից այն մասին, որ մարդիկ, ունենալով քրոնիկ հիվանդություն եւ հաշմանդամության կարգ, ստանում են թոշակ, ինչը հետագայում փաստացի խանգարում է կենսաթոշակ ստանալու գործին: Պարզվում է՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: Այսինքն` եթե ՀՀ քաղաքացին ստանում է հաշմանդամության թոշակ, ապա կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակ նա պետք է ընտրի` հաշմանդամությա՞ն թոշակը շարունակի ստանալ եւ դեղեր գնել, թե՞ տարիքային թոշակ՝ ապրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների այս դժգոհությունները փոխանցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, ով տարօրինակ պատասխան տվեց. «Մարդ միաժամանակ մի քանի կարգավիճակում չի կարող լինել` կինը կա՛մ հղի է, կա՛մ ոչ: Երկու կենսաթոշակ տալը տրամաբանական չէ»: Բայց, ի վերջո, պետական ապարատում պետք է տարբերակեն, որ հիվանդության համար տրվող գումարը մարդու վաստակած հանգստի թոշակի հետ առնչություն չունի: Նոր Հայաստանում խնդիրը պետք է քննարկվի ու լուծում ստանա»:

Նոր ժամանակները աշխատանքի ժամանակներ են, աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel