29.03.2024
Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին Հանրայինի եթերում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Շտապեք ընտրությունների՝ ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական քննադատական գրառումն է կատարել Facebook-ի իր էջում:


«Վերջապես ստացա 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված ԱԺ։ Ի դեպ, ասում են, որ, հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։


Բայց ի՞նչ երաշխիք կա, նոր «ժողովրդական» խորհրդարանը ավելի «կատարյալ» բյուջե չի ընդունելու։


Հիմա ամենակարևորը. նոր բյուջեի նախագծով նախատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 22.2%-ից (2017թ) իջնել 22.1% (2018-ի կատարողականը կառավարությունը գնահատել 21.9% - այստեղ էլ ահռելի անկում կա 2018-ի առաջին 4 ամիսների նկատմամբ, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր)։ Ուզում եմ նշել, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա։ Ընդհակառակը՝ «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա։


Հուսով եմ Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ չի արել։ Նա պետք է պատժի ֆիննախին սրա համար։ Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»,- գրել է Բագրատյանը։


 

Վարչապետ չընտրելու համար. Փաշինյանն ընդունել է ԵԼՔ և ՀՅԴ խմբակցությունների անդամներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար