Անցած տարի Վրաստանից ավելի քիչ թվով քաղաքացիներ են արտագաղթել, քան 2016-ին

121

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակում է երկրում ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ 2018-ի հաշվետվությունը: Վիճակագրությունը ներառում է նաև 2017-ի հաշվետու շրջանը:

Փաստաթղթում ասվում է, որ 2017-ին՝ 2016 -ի համեմատ, արտագաղթողերի թիվը կրճատվել է: Մասնավորապես՝ 2016-ին երկրից 98 288 մարդ է արտագաղթել: Իսկ 2017-ի տվյալներով՝ արտագաղթել է 85 451 մարդ:

2017-ին, ինչպես նաև դրան նախորդող տարում, արտագաղթել են հիմնականում 25-29 տարեկան անձինք:

Նշվում է, որ կրճատվել է ինչպես արտաղթողների, այնպես էլ ներգաղթյալների թիվը: 2016-ին նրանք 90 228-ն էին, իսկ ըստ 2017-ի տվյալների՝ Վրաստանում 83 239 ներգաղթյալ է բնակվում:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ