Թուրքիայում 259 պաշտոնյայի ահաբեկչության հետ կապի պատրվակով ազատել են աշխատանքից

136

Թուրքիայի իշխանությունները 259 պաշտոնյայի ազատել են աշխատանքից՝ ահաբեկչական խմբավորումների հետ կապի կամ «անընդունելի վարքագծի» պատրվակով՝ տեղեկացնում է Reuters-ը։

Պաշտոնատար անձանց ազատել են մինչ հետաքննության ավարտը։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն՝ հավելելով, որ նրանք կասկածվում են Թուրքիայի անվտանգությանը սպառնացող խմբավորումների հետ կապ ունենալու կամ իրենց պարտականություններին անհամապատասխան վարքագիծ դրսեւորելու մեջ։

Տպել

Թեմայի այլ նորություններ