Պետդեպարտամենտը նշել է Իրանի հետ Թրամփի երկխոսության պայմանները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես պատրաստ է Իրանի հետ բանակցություններին, եթե Թեհրանը իսկապես ցանկանա փոխել իր պահվածքը: Այս մասին հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Նախագահը ցանկանում է լուծել խնդիրները եւ եթե իրանական վարչակազմը իր պահվածքի փոփոխության լուրջ մտադրություն ցուցաբերի, ապա նախագահը պատրաստ է դիվանագիտական երկխոսության, որ խնդիրներին լուծում տրվի»,–ասել է Հուքը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։

Տպել

Թեմայի այլ նորություններ