Կադիրովը հրավիրել է Փաշինյանին և Մակրոնին Չեչնիա պարի փառատոնի

102

Չեչնիայի առաջնորդը իր Telegram-ի էջում գրում է, որ որոշում է կայացրել քաղաքական գործիչներին հրավիրել պարի փառատոնի այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որտեղ Փաշինյանն ու Մակրոնը միասին պարում են կովկասյան պար:


«Ինձ մոտ առաջացավ այդ գաղափարը, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է սկիզբ դնել գեղեցիկ, բարի և օգտակար պարային մարաթոնի բոլոր կովկասյան ժողովրդների համար: Կարծում եմ, նախաձեռնությանը կաջակցեն հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ», - ասել է Կադիրովը:


Կադիրովը նաև հայտարարել է, որ երկուշաբթի օրը Գրոզնիում կբացվի Մահմուդ Էսամբաևի անվան միջազգային պարային փառատոնը, դրա հետ մեկտեղ Չեչնիայում շատ են լինում փառատոններ և իրենք ուրախ կլինեն տեսնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և որպես օտարերկրյա հյուր` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այդ փառատոններից մեկին

Տպել

Թեմայի այլ նորություններ