25.04.2024
Ստամբուլում փողոց է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով
prev Նախորդ նորություն

Քերրի Կավանոն` Բոլթոնի այցի մասին. Հարավային Կովկասի երկրներն ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներն են

Հարավային Կովկասի երկրներն ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներն են: Երկրները համագործակցում են ԱՄՆ-ի հետ ժողովրդավարության կառուցման, տնտեսության զարգացման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Ջոն Բոլթնի այցը Հարավային Կովկաս նպատակ ունի ավելի լավ ծանոթանալու տեղում ստեղծված իրավիճակին: Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերրի Կավանոն:


Ըստ նրա, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է աճել. Բոլթոնը Բաքվում քննարկելու է էներգետիկ հարցեր, այդ թվում ԱՄՆ-ի համար հետաքրքրություն ներկայացնող Հարավային գազային միջանցքի ծրագիրը:


Ըստ նրա, քննարկման առարկա է դառնալու նաև ղարաբաղյան հակամարտությունը` հաշվի առնելով Ալիև-Փաշինյան հանդիպումը Դուշանբեում:


Նրա խոսքով, ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ շատ բան պետք է ձեռնարկվի, սակայն դա բարդ է անել մոտակա ապագայում`հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակը:

ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին․ պետքարտուղարի տեղակալ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին