Իրանը լիովին հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ին. Քաթրին Աշթոն

ԵՄ արտաքին քաղաքականության նախկին պատասխանատու Քաթրին Աշթոնը հայտարարել է, որ Իրանը լիարժեքորեն հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին և միջազգային այդ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը ցավալի որակել:


ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քաթրին Աշթոնը նշել է, որ ՀԳՀԾ-ի ապագան կախված է համաձայնության հանդեպ դրա բոլոր անդամների հավատարմությունից:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և միջուկային պատժամիջոցները վերականգնելու մասին: Թրամփի այս քայլն արժանացավ ներքին ու միջազգային խիստ քննադատության:


Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան ու ԵՄ-ն որպես ՀԳՀԾ-ի մյուս կողմեր ընդգծել են, որ պաշտպանում են այս միջազգային համաձայնությունը:

Տպել

Թեմայի այլ նորություններ