Ջահանգիրի. ԱՄՆ-ն անկարող է նվազեցնել Իրանի նավթի արտահանման ծավալը

Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անկարող է զրոյի հասցնել Իրանի նավթի արտահանումը:


Անդրադառնալով Իրանի դեմ անօրինական շրջափակումներ կիրառելու հարցում ԱՄՆ-ի կառավարության հետ քայլ պահելու որոշ երկրների ջանքերին, նա հավաստիացրել է, որ բանակցություններ են ընթանում Իրանի նավթի գործընկերների հետ՝ նավթի արտահանման համար նոր գործեղանակներ ճշտելու համար:


Ջահանգիրին նշել է, որ համաշխարհային շուկաներում նավթի գինը ավելի քան 80 դոլարիէ բարձրացել և չնայած արտահանման ծավալների նվազման, 17 տոկոսով ավելացել է Իրանի նավթային եկամուտը:

Տպել

Загрузка...