Սաուդյան Արաբիան սպառնում է ԱՄՆ-ին

120

Սաուդյան Արաբիայում հայտարարել են, որ կարող են ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել ի պատասխան ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացումից հետո հնարավոր պատժամիջոցներին 


«Թագավորությունն ամբողջությամբ մերժում է տնտեսական պատժամիջոցների սահմանման մասին հայտարարություններով, քաղաքական ճնշման կամ կեղծ հայտարարությունների միջոցով իրեն գրգռելու որեւէ սպառնալիք կամ փորձ, որոնք չեն երերի Թագավորությանը, նրա առաջատար դիրքերը արաբական եւ իսլամական աշխարհում։ Թագավորությունն հաստատում է, որ կպատասխանի ավելի լուրջ միջոցներով նրա դեմ որեւէ քայլ ձեռնարկելու դեպքում»,-նշված է հայտարարության մեջ։

Սաուդցի լրագրող Հաշքաջին, ով 2017 թվականից Washington Post-ի մեկնաբան է, անհետացել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո։ Սաուդյան դիվանագետները պնդում են, որ լրագրողն անհետացել է հյուպատոսությունից դուրս գալուց հետո։

Տպել

Թեմայի այլ նորություններ