29.03.2024
Արմեն Սարգսյանը չհայտարարված այց է կատարել Մոսկվա և հանդիպել Լավրովին. ԶԼՄ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դեռեւս նպատակ չի դրել վերադառնալ ղեկավարի պաշտոնի. Քոչարյանը՝ Bloomberg-ին

Չնայած վերադարձել եմ քաղաքականություն, այնուամենայնիվ առայժմ «ինքս իմ առջև նպատակ չի դրել վերադառնալ ղեկավարի պաշտոնի»։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Bloomberg-ին տված հարցազրույցում:


«Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Թավշյա հեղափոխության դեմ պայքարը» վերտառությամբ նյութում հեղինակը գրում է, որ Հեղափոխությունից հինգ ամիս անց Կրեմլի հետ մոտ հարաբերություններ ունեցող Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն՝ «մարտահրավեր նետելով նոր կառավարությանը»։


«Քոչարյանը, ով առերեսվել է հնարավոր ազատազրկման վտանգին, իր նախագահության տասնամյակի ավարտին 10 մահվան մեղադրանքով, քննադատում է Փաշինյանի «հեղափոխական ռոմանտիզմը», - գրում է աղբյուրը։


Նշվում է, որ Փաշինյանը տենչում է կենտրոնացնել իր ձեռքում երկրի օրենսդիր մարմնի իշխանությունը, որը դեռևս գտնվում է Քոչարյանի՝ «իրեն իշխանության ղեկին հաջորդող ընտրած ուժի ձեռքում» (ակնարկ ՀՀԿ-ին՝ խմբ․)։


Աղբյուրը հավելում է նաև, որ Փաշինյանը մեծ աջակցություն է վայելում հանրության շրջանում, որի զայրույթն են շարժել «նախորդ ռեժիմի համակարգային կոռուպցիան և անօրինականությունները, որոնք աղքատության մեջ են թողել բազմաթիվ քաղաքացիների»։


 

Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց գործել ի բարօրություն Երեւանի բնակիչների
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար