Սոյլու. Իրանն ու Թուրքիան հաջողությամբ համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում

Իրանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարներն ընդգծել են թմրանյութերի, թրաֆիքինգի, ահաբեկչության և ապօրինի ներգաղթի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը:


Անկարայում Իրանի ՆԳ նախարար Աբդուլ Ռազա Ռահմանի Ֆազլին հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հետ:


Հանդիպման ընթացքում Ռահմանի Ֆազլին անդրադառնալով երկու երկրների միջև սահմանային անվտանգության, թմրանյութերի, թրաֆիքինգի, ահաբեկչության և ապօրինի ներգաղթի դեմ համատեղ պայքարի ուղղությամբ սերտ համագործակցությանը, հավելել է. «Իրանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է ամրապնդվեն տնտեսական, տուրիստական եւ առեւտրային հարաբերությունների հիման վրա»:


Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ «Իրանի և Թուրքիայի նախագահները մինչ օրս հանդիպել են ավելի քան յոթ անգամ` ցույց տալով Թեհրանի և Անկարայի կամքը երկկողմ հարաբերությունների ընդլայնման մասին»:


Սուլեյման Սոյլուն ասել է, որ «Իրան-Թուրքիա հարաբերությունները հասել են ցանկալի մակարդակի»:

Տպել

Թեմայի այլ նորություններ