29.03.2024
Վաշինգթոնն ու Անկարան ամերիկացի պաստորին ազատելու հարցում գաղտնի համաձայնության են հասել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան պետք է հարգի ԵՄ-ի իրավունքը եվրոպական հեռանկարներ ունենալու համար

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հարգի միջազգային և եվրոպական իրավունքը, որպեսզի պահպանի ԵՄ մտնելու հեռանկարը. գրում է mk-turkey.ru-ն։

Հունաստանի առաջնորդը ընդգծել է, որ Աթենքը ոչ միայն ուզում է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, այլև սոլիդարություն է ցուցաբերում թուրք ժողովրդին օրինակ այժմ, երբ այդ երկիրը լուրջ տնտեսական ճգնաժամ է ապրում։

«Մենք ուզում ենք բարեկամություն, բարիդրացիական հարաբերություններ, բարենպաստ վերաբերմունք ենք ցուցաբերում Թուրքիայի եվրոպական հեռանկարի հանդեպ, ընդ որում հաճախ հակառակ Եվրոպայում այլ ուժերի, որոնք ցանկանում են ընդհատել Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպա, մենք ցանկանում ենք ուղիղ հակառակը։ Մենք չենք փակում դուռը Թուրքիայի առջև, այն պետք չէ փակել, բայց և Թուրքիայում պետք է հասկանան, որ բարեկամության և երկրի եվրոպական հեռանկարի համար միջոց է հանդիսանում միջազգային և եվրոպական իրավունքի հանդեպ հարգանքը»,- ասել է Պավլոպուլոսը։

Նիկոլայ Պատրուշևը և Ջոն Բոլթոնը կհանդիպեն Մոսկվայում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար