Հայաստանը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան

198

Հայկական հողի վրա ամեն ինչ մեզ ստիպում է հիշել 1,5 միլիոն զոհերի մասին: Այս մասին Երեւանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ելույթի ժամանակ հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:


Նա նշեց, որ հայերի ցեղասպանությունը մեկ դար առաջ «մեթոդական սպանության դրսեւորում էր»: Միկաել Ժանի խոսքով, ինքը հիշում է բոլոր զոհերին, բայց և նաև նրանց, ում հաջողվեց փրկվել.


«Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ, Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որ տարածված է աշխարհով մեկ: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր: Այսօր Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի աշխարհը 5 մայրցամաքներից: Մեզ համար մեծ երջանկություն է հյուրընկալվել այստեղ: Ամեն ինչ հայոց հողում մեզ պարտավորեցնում է հիշատակել, միևնույն ժամանակ ամեն ինչ մեզ պարտավորեցնում է սթափ լինել», - նշեց Միկաել Ժանը:


Նրա խոսքով, Հայաստանը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ:

Տպել

Թեմայի այլ նորություններ