29.03.2024
Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջան կայցելեն հոկտեմբերի վերջ. Ջորջ Քենթ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայ-ռուսական զորքերը մարտեր կվարեն չնախատեսված օպերացիոն ուղղություններում. նախարար

Կարեւոր է համատեղ հայ-ռուսական զորավարժությունների անցկացումը, հատկապես ոչ պլանային սցենարներով, հրամանատարների ինքնուրույն որոշումներով` "Հրամանատրում առաջադրանքի միջոցով" սկզբունքի կիրառմամբ: Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում:


Նա հետևել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին: Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է զորավարժության հրամանատարության զեկույցները զորավարժության մտահաղացման, սցենարի, փուլերի, նպատակների և առանձնահատկությունների, մասնակից զինծառայողների պատրաստության մասին, առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարել որոշակի ճշտումներ:


Դավիթ Տոնոյանը հետևել է պայմանական հակառակորդի ոչնչացման ուղղությամբ զորավարժության սցենարով խաղարկվող մասնակից ստորաբաժանումների ուսումնական գործողություններին: Ներգրավված մեծաքանակ ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված խնդիրները:


Հետևելով զորավարժությանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ կարևորում է համատեղ հայ-ռուսական նման զորավարժությունների անցկացումը, հատկապես ոչ պլանային սցենարներով, հրամանատարների ինքնուրույն որոշումներով` "Հրամանատրում առաջադրանքի միջոցով" սկզբունքի կիրառմամբ: Դավիթ Տոնոյանը նշեց, որ շատ կարևոր է ունենալ բարձր մարտունակություն որպեսի համատեղ զորքերը կարողանան վարել հաջող մարտական գործողություններ տարբեր, այլ աշխարհագրություն ներկայացնող, չնախատեսված օպերացիոն ուղղություններում:


ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ:


Զորավարժության հերթական փուլի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, դիտարկել զորամասում ընթացող շինարարական աշխատանքները:


 


 

Հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական կտա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար