29.03.2024
Բանկերում վարկերն աճել են 7 տոկոսով, ավանդները՝ 9.2 տոկոսով. Նիկոլ Փաշինյանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայկ Մարությանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը. ավագանին նիստ գումարեց

Երևանի ավագանու հոտեմբերի 10-ի առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:


Այս մասին Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում հայտարարեց առաջին նիստը վարող Լիլիթ Պիպոյանը: «Հիմք ընդունելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ»,- հայտարարեց նա:


Այնուհետեւ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ներկաներին Երևանի ավագանու առաջին նիստի կապակցությամբ: «Սա շատ հուզիչ պահ է, երջանիկ եմ, որ ավագանու անդամները ներկայացնում են Երևանի բնակիչներին», - ասաց նա՝ հավելելով, որ սա տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով:


«Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք, ի կատար ածել այն երազանքները, որ ունեն մեր երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ ավագանու այս կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Ես կարևորում եմ այս պահը: Երևանի ավագանու կազմը ես ըստ խմբակցությունների չեմ տարբերակում, որովհետև մենք բոլորս պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երևանցիների մասին»,- ասաց նա:


Դիմելով Երևանի ավագանու անդամներին՝ Հայկ Մարությանը հորդորեց միշտ ուշադիր լինել Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին: «Բնակիչների ահազանգերին անհապաղ արձագանքել ու բոլոր հարցերը դնել ավագանու նիստի քննարկմանն ու դրանց անհապաղ լուծումներ տալ», - հորդորեց նա:


 


 

Դարձ ի շրջանս յուր. Գաբրիել Ղազարյանը նշանակվեց սպորտի նախարար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար