29.03.2024
Մահացել է «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Արայիկ Խանդոյանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվել է

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը:


Վերջինս դատական նիստից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստել մեքենան եւ հեռացել:


Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Սամվել Մայրապետյանը նույնպես դատարան էր բերվել՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում:


Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր համարվող Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: ՀՔԾ-ն մինչեւ այսօր գաղտնի էր պահում, թե ինչ կասկածանք է խոշոր գործարարին առաջադրված: Նրա պաշտպանները գործում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում:

Բանկերում վարկերն աճել են 7 տոկոսով, ավանդները՝ 9.2 տոկոսով. Նիկոլ Փաշինյանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար