20.04.2024
Նախկին ԲՀԿ-ական Գրիգորյանը ստացավ պատգամավորական մանդատ ՀՀԿ ցուցակով
prev Նախորդ նորություն

Մոտիվացիան վտանգված է, ՊԵԿ-ից կարող է կադրերի արտահոսք լինել. ակտիվ քննարկում

Պետական համակարգում «քարոզվում է» համաչափ վարձատրելու հիպոթետիկ և աբստրակտ տեսակետը` վտանգելով արդեն, իսկ ձևավորված մոտիվացիոն համակարգերի լինելիությունը: Այս մասին նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:


Իրենց ոլորտում կայացած մասնագետների ֆեյսբուքյան գրառումների տակ երբեմն այնպիսի բարձր մակարդակի ու հետաքրքիր քննարկումներ են ծավալվում՝ մեկնաբանությունների տեսքով, որ անգամ ամենահետաքրքիր լրատվական հաղորդումները չեն կարող մրցել դրանց հետ։ Ամենաթարմ օրինակը՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանի գրառումն է։


Պրն Սանդոյանն իր էջում կիսվել էր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հարցազրույցով, նշել, որ հիմնականում համամիտ է Արամյանի հետ, բայց նաև շեշտել էր, որ հարկային և մաքսային արդյունավետ վարչարարություն իրականացնելու համար, ինչը ծրագրված պետական եկամուտների ապահովման անկյունաքարն է, անհրաժեշտ է էապես բարձրացնել ՊԵԿ անձնակազմի մոտիվացիան:


«Սակայն պետական բյուջեի նախագծում առաջարկվել է ճիշտ հակառակ մոտեցում՝ զգալիորեն կրճատվել են ՊԵԿ պարգևատրմանն ուղղվող միջոցները: Սա աննախադեպ երևույթ է մեր Հարկաբյուջետային քաղաքականության ներքո: Ոչ մի պարագայում չի կարելի նման սխալներ թույլ տալ: Սույնով մենք կբախվենք ՊԵԿ արհեստավարժ մասնագետների համատարած արտահոսքի դեպի մասնավոր հատված և/կամ համակարգում, կարծես թե, Նոր Հայաստանում այլևս հաղթահարված կոռուպցիոն ռիսկերի նորովի ի հայտ գալու հիմնախնդիրների հետ: Համոզված եմ, որ իմ վաղեմի և հարգարժան գործընկերներ Ատոմ Ջանջուղազյանն ու Դավիթ Անանյանը նույնպես կկիսեն իմ կարծիքը: Հետաքրքիր կլինի իմանալ, թե ո՞րն է նման մոտեցման պատճառը, միգուցե նախագծում վրիպա՞կ է թույլ տրված …», – գրել էր Էդվարդ Սանդոյանը։


Վարդան Արամյանը և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նույնպես արձագանքել էին Սանդոյանի գրառմանը՝ ներկայացնելով իրենց տեսակետները։


Մենք որոշեցինք նրանց մեկնաբանությունների հիման վրա նյութ պատրաստել՝ բնականաբար, նախապես ստանալով գրառումների հեղինակների համաձայնությունը։


Քննարկման մասնակիցներից մեկը թերահավատությամբ էր մոտեցել ՊԵԿ աշխատակիցների` աշխատավարձերի միջոցով մոտիվացիայի արդյունավետությանը՝ ակնարկելով, որ նրանք, այսպես ասած, աշխատավարձի հույսին չեն, և ստացած աշխատավարձը երկար ժամանակ մնում է նրանց քարտային հաշիվներին (կարիքը չունեն, չեն օգտագործում)։


Վարդան Արամյանը, արձագանքելով այս գրառմանը, նշելով, որ ասվածի մեջ ճշմարտություն կա, բայց դա չի կարող հակադրվել Է.Սանդոյանի ասածին: «Իրավ է, որ անձը, որն այսօր ունի ասենք 1 մլն դրամով ֆինանսավորվող սպառում, դժվարությամբ (եթե ոչ բացարձակապես) կարող է հրաժարվել դրանից` 200 հազար դրամ ստանալով: Ընդունված կանոն է. եթե «առաջարկվող նոր եկամուտ» + «պատասխանատվություն ենթարկվելու հավանականություն» + «պատժի խորություն» < «այսօրվա եկամտից», ապա անձը կամ չի հարմարվում նոր կանոններին և շարունակում է հին վարքագիծը՝ մինչ բռնվելը, կամ գործից դուրս է գալիս: Ավելի շատ երկրորդն է լինում:


Հիմա եթե դու միայն շեշտը դնես անհավասարության ձախ մասի վերջին փոփոխականների վրա միայն, և վարձատրությունն էլ դեռ մի բան էլ կրճատես, մեծ հավանականությամբ համակարգը կազմալուծելու ես: Իսկ եկամուտների վատ հավաքագրումը նշանակում է ֆինանսական անկայունության ռիսկ:


Հետևաբար, եթե չունես այն ֆինանսական բարձիկը (ինչպես Վրաստանը), որ գնաս ռևոլյուցիոն ճանապարհով՝ այն է՝ հիմնական անձնակազմին ազատես՝ թացը չորի հետ խառնելով և նորերով համալրես, իսկ այդ միջժամանակյա եկամուտներիդ անկումը, որն անխուսափելի է, ֆինանսավորես «բարձիկով», ապա պետք է գնաս էվոլյուցիոն ճանապարհով, և ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ՊԵԿ-ում պատասխանատվության միջոցների խստացմանը զուգահեռ նվազեցնել լավ և կարգապահ աշխատելու խթանները՝ այդ թվում ֆինանսական: Սա լուրջ համակարգային խնդրի առաջ կկանգնեցնի երկիրը: Պարոն Սանդոյանը հենց դրա մասին է խոսում, որը լիովին կիսում եմ»,- գրել է Վարդան Արամյանը։


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նույնպես նշել էր, որ կիսում է Էդվարդ Սանդոյանի կարծիքը, սակայն ավելացրել էր, որ ֆինանսների նախարարությունն այլ կարծիք ունի այդ հարցում, «որն ընդհանուր առմամբ կարելի է ներկայացնել իբրև «համահավասարության» սկզբունքի պահպանման անհրաժեշտություն»։


Էդվարդ Սանդոյանը զարմանք է հայտնել ֆիննախի մոտեցման վերաբերյալ՝ այդ խնդիրը կառավարությունը լուծել է 1991 թվականին՝ առանձին արտաբյուջետային հաշվառմամբ, իսկ 1999-ից՝ արտացոլել բյուջեում արտաբյուջետային հավելվածով: «Ասածս կցուցանե, որ 27 տարի շարունակ այս խնդիրը քննարկվել, իսկ մոտեցումը հիմնավորվել է: Ատոմ Ջանջուղազյանը հենց այն մարդկանցից է, որը ոչ միայն տեղյակ է, այլ նաև անձամբ կողմնակից է»: Էդվարդ Սանդոյանը նաև հիշեցրել է՝ 27 տարի շարունակ ընկալվել է, որ Հարկային մամնի և Կենտրոնական բանկի մասնագետները, որոնք, իրենց մասնագիտացման յուրահատկությամբ պայմանավորված, հակված են տեղափոխվելու մասնավոր հատված, որտեղ նրանք միշտ են պահանջարկված, պետք է պաշտպանված լինեն գոնե նվազագույն նյութական բարձիկով:


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ արձագանքել է, որ ցավոք, այդպես չէ, և «փոխարենը, «քարոզվում է» պետական համակարգում համաչափ վարձատրելու հիպոթետիկ և աբստրակտ տեսակետը` վտանգելով արդեն, իսկ ձևավորված մոտիվացիոն համակարգերի լինելիությունը»։


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ֆեյսբուքյան այս քննարկմանը չի մասնակցել։ Հույս ունենք, որ նա ֆեյսբուքյան տիրույթին դուրս կպարզաբանի ֆիննախի մոտեցումը այս հարցում։

ՀՀԿ-ն չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն. Հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel