29.03.2024
Արժույթի միջազգային հիմնադրամը հավատում է ՀՀ նոր իշխանություններին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արտահերթ ընտրություններ պահանջող պատգամավորների թիվը հասավ 16-ի․ մեծ մասը ՀՀԿ-ական են

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Ավետ Սարգսյանը նույնպես միացել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պատգամավորների ստորագրած հայտարարությանը: Այսպիսով՝ պատգամավորների թիվը հասավ 16-ի:


Հիշեցնենք, հայտարարության մեջ ասված է.


«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:


Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:


Հայտարարությունը ստորագրել են.


Աշոտ Արսենյան


Ալիկ Սարգսյան


Արտակ Սարգսյան


Արման Սահակյան


Տաճատ Վարդապետյան


Հակոբ Գառնիկի Հակոբյան


Շիրակ Թորոսյան


Կնյազ Հասանով


Արսեն Միխայլով


Հարություն Կարապողոսյան


Սամվել Ալեքսանյան


Նահապետ Գեւորգյան


Արայիկ Գրիգորյան


Իշխան Զաքարյան


Ավետ Սարգսյան


Ռաֆիկ Գրիգորյան


Հիշեցնենք, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային պաշտպանել են նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԱԺ «Ելք» խմբակցությունը:


ՀՀԿ-ական պատգամավորի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին կողմ աարտահայտվելու վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաեւ այդ կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնախ Էդուարդ Շարմազանովը։


«Չեմ ուզում գնահատական տալ, իրենց գործն է, իրենք են այդպես որոշել, պարզապես ինձ համար անհասկանալի է, երբ պատգամավորները ազնվորեն չեն կանգնում ու չեն ասում, որ այո, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ ճնշում է գործադրում պատգամավորների վրա, միջամտում է ԱԺ աշխատանքներին, որի վառ վկայությունը իր կողմնակիցներով Ազգային ժողովի պաշարումն է։ Այն էլ իրավաբան պատգամավորները, որոնք օրենքն ինձնից 20 անգամ լավ գիտեն», - ասել է նա ու հավելել, որ արդեն չեմ հասկանում՝ ով է ՀՀԿ-ական, ով ոչ։

Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար