28.03.2024
Թեհրան․ Էր Ռիադը չի կարող փոխարինել իրանական նավթը համաշխարհային շուկայում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մերժվում է ռեյտինգային ընտրակարգը, իջեցվում՝ ԱԺ անցողիկ շեմը․ ՀՀ-ում փոխվում է ԸՕ-ն

Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով Ազգային ժողովի ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական։ Գործող ռեյտինգային համակարգը դուրս է գալիս։


Այս մասին հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։


Ռեյտինգային ընտրակարգն, նշում է Իոաննիսյանը, համաձայն կառավարության ծրագրի, ամբողջությամբ մերժվում է, իսկ ԱԺ անցողիկ շեմը մեկական տոկոս իջեցվում է։ «Սահմանվելու է՝ կուսակցությունների համար 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս», - պարզաբանեց նա՝ հավելելով, որ օրենսգրքով նաեւ նախատեսվում է քաղաքական ուժերի նվազագույն քանակը, որոնք պետք է անցնեն խորհրդարան՝ անկախ անցողիկ շեմից, 4 է սահմանվում՝ ներկայիս 3-ի փոխարեն: «Այսինքն սահմանվում է, որ առնվազն 4 քաղաքական ուժից է ձեւավորվելու հաջորդ խորհրդարանը»,-ասաց նա:


Նրա խոսքով, մի քիչ փոխվել է նաև նախընտրական քարոզչության խաղի կանոնները։ Բանախոսը նլատեց, որ տրված են ավելի լայն հնարավորություններ հանրային ռեսուրսների հաշվին քարոզչություն իրականացնելու խաղի կանոնները։ Նախ անվճար եթերաժամանակի քանակն է ավելացել, սահմանված է, որ պետք է լինեն հեռուստաբանավեճեր, որ դրանցից առնվազն մեկը պետք է լինի ցուցակների առաջին համարների մակարդակով:


«Սահմանված է նորմ, որ ԶՈՒ ծառայողների համար պետք է լինեն ավելի շատ հնարավորություններ նախընտրական ծրագրերին ծանոթանալու համար, մասնավորապես, հեռուստաբանավեճերը դիտելու առումով», - ասաց նա՝ հավելելով, որ որոշակի փոփոխություններ նախատեսված են այն նորմերում, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները չեն կեղծվելու, օրինակ պատահականության սկզբունքով վերահաշվարկի հնարավորություն է տրվում:


Նրա խոսքով՝ օրինականության պահպանման հետ կապված արդեն շատ փոփոխություններ են եղել, մասնավորապես, քրեական դատավարության և վարչական իրավախախտումների մասին օրենքներում, որոնք նախատեսում են ավելի խիստ պատիժներ ընտրակեղծիքների համար։ Այսինքն՝ փոփոխությունների են ենթարկվել նաեւ հարակից օրենքները։


«Նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար։ Օրինակ՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա նախկին 5-ի փոխարեն»,-ասաց Իոաննիսյանը։ Ն անաեւ տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի անգլերեն տարբերակն ուրբաթ օրն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։


Նա ընդգծեց, որ ժամկետների պատճառով որոշ առաջարկներ չեն ներառվել նախագծում, որոնց անդրադարձ կարող է լինել արդեն ԱԺ ընտրություններից հետո: Խոսքը, մասնավորապես, ՏԻՄ ընտրություններին վերաբերող դրույթների մասին է:

ԵՄ-ն կփորձի ԱՄՆ-ին համոզել չանջատել Իրանին SWIFT-ից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար