29.03.2024
Փաշինյանը հորդորել է քաջալերել ԱԺ-ն լուծարելու կողմնակից պատգամավորներին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանը փորձում է ՀՀԿ-ին «քաղաքական օֆսայդի» մեջ գցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Գագիկ Ծառուկյանի և Դաշնակցության հետ `քննարկելու դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:


Փաստորեն, Փաշինյանը ցուցադրեց իր ուժը՝ ԱԺ-ի մոտ հավաքելով բազմահազար քաղաքացիների ու հրամաններ ստորագրելով «Բարգավաճ Հայաստանի» ու Դաշնակցության նախարարներին ու մարզպետներին հեռացնելով:


Փաշինյանը չի ցանկանում հրաժական տալ, քանի որ զգուշանում է ֆորս-մաժորային իրավիճակից` ՀՀԿ-ն ու հնարավոր է նաև ԲՀԿ ու ՀՅԴ որոշ պատգամավորներ կողմ քվեարկեն նոր վարչապետի թեկնածությանն ու Փաշինյանն ու թիմը կանգնեն փաստի առաջ: Այսինքն, ՀՀ-ն կունենա դե-յուրե առումով նոր վարչապետ, ով օրինական կերպով կընտրվի ԱԺ-ի կողմից: Այլ հարց է, որ հասարակության մեծամասնությունը դեմ կլինի նրան ու կողմ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել՝ դեմ լինելով վերջինիս հրաժարականին:


Փաշինյանի այն մեսիջը, որ ինքը ցանկանում է բանակցել ԲՀԿ ու Դաշնակցության հետ, խոսում է այն մասին, որ Փաշինյանը ցանկանում է ստեղծել կոնսենսուս մինուս մեկ իրավիճակ: Կոնսենսուսը կապված կլինի  ԲՀԿ ու Դաշնակցության հետ, ինչպես նաև հասարակության լայն աջակցության պայմաններում, հաշվի առնելով գործող վարչապետի բարձր վարկանիշը, իսկ մինուս մեկը կլինի ՀՀԿ-ն, ով փաստացի դուրս է մնալու քաղաքական գործընթացներից, եթե նրանք չմասնակցեն դեկտեմբերյան ընտրություններին:


Փաշինյանի և ԲՀԿ-ի ու ՀՅԴ բանակցությունների հիմքում կարող են լինեն նաև որոշակի պայմանավորվածություններ` ապագայում ազգային համաձայնության և կոալիցիոն կառավարության համար: Այն է, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն գնում են դեկտեմբերին ընտրությունների` պահպանելով որոշակի տեղեր ԱԺ-ում ու ստանում որոշակի նախարարական պորտֆելներ:


Այս իրավիճակում Փաշինյանն դեկտեմբերի ընտրությունների արդյունքով կհավաքի մեծամասնություն` ԱԺ-ում ամրապնդելով իր դիրքերն ու կդառնա միասնական վարչապետի թեկնածու իր կուսակցության, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված: ՀՀԿ-ն, չմասնակցելով կամ անգամ մասնակցելով ընտրություններին, կարող է ուղղակի չհայտնվել ԱԺ-ում ու դուրս մնալ քաղաքական լուրջ գործընթացներից նվազագույնը 5 տարով:


Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում կողմ արտահայտվեց երկրում տեղի ունեցած հեղափոխությանն ու դրանով փորձեց կրկին անգամ, ինչպես հեղափոխության օրերին, հայտնվել Փաշինյանի հետ մեկ ճամբարում: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, ապա այդ կուսակցությունն ունի լուրջ ազդեցություն Սփյուռքում ու Փաշինյանը ՀՅԴ-ի հետ ՀՀ-ում համագործակցելով` նրանց կողմից դեկտեմբերին ընտրությունների գնալու պարագայում, կարող է ստանալ նաև Սփյուռքում այդ կառույցի աջակցությունը:


Ներքաղաքական իրադարձությունները ՀՀ-ում մտնում են նոր փուլ` բանակցությունների միջոցով քաղաքական դաշտը կրկին անգամ փորձում է վերադասավորվել հասարակության աջակցությունը վայելող Փաշինյանի ճամբարում ու դրանով իսկ դուրս չմնալ ապագա քաղաքական իրադարձություններից:

Ինն ամսում քննված քրգործերով վերականգնվել է մոտ 1.2 մլրդ դրամի պատճառված վնաս. ՔԿ նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար