Փաշինյանն այլընտրանք չունի. Գեւորգ Կոստանյանը ցանկացած պահին կկանգնի նրա կողքին

603

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը կարծում է, որ անկախ կուսակցական պատկանելությունից՝ որեւէ մեկը չի կարող ու չի ցանկանա խոչընդոտել գործող իշխանությանը։


«Ընդհակառակը, իմ խորին համոզմամբ, ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը եւ այսօրվա կառավարությանը, որովհետեւ եթե ձախողվեց կառավարությունը, ձախողվում է երկիրը, ձախողվում է բոլորիս երեխաների ապագան»,- «Ազատությանն» ասել է Գեւորգ Կոստանյանը։


Պատգամավորի կարծիքով, որեւէ մեկը չի մտածում իր նեղ կուսակցական ու նեղ անձնական շահերի մասին, այլ՝ երկրի ճակատագրի։


«Կա լայն կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի շուրջ, եւ դա նշանակում է, որ եթե մենք ունենք հասարակական կոնսոլիդացիա, ապա այսօրվա իշխանությունը եւ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ունի այն մակարդակը հանրային աջակցության, որը կարիք ունի օժանդակելու իրավական հարթության մեջ։ Ի՞նչ է դա նշանակում. եթե հիմա այս պայմաններում որեւէ քաղաքական ուժ, վարչապետի հրաժարականի դեպքում, առաջադրի իր թեկնածուին, սա շատ լուրջ քաղաքական ու հասարակական ռեզոնանս է առաջացնելու։ Եթե կա որեւէ թեկնածու, որն ունի առնվազն նման հասարակական կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել։ Բայց ես նման թեկնածու չեմ տեսնում, հետեւաբար՝ ես կարծում եմ, որ այս իրադրության պայմաններում որեւէ այլ թեկնածուի առաջադրելը կարող է արհեստածին լինել եւ խոչընդոտել։ Եթե չկա հանրային կոնսոլիդացիա, դա մեխանիկորեն կհանգեցնի արհեստականության, իսկ արհեստական որեւէ բանի ես երբեք կողմնակից չեմ»,- հայտարարել է Կոստանյանը։


Նրա խոսքով, այս ժամանակաընթացքում ինքը տեսել ու համոզվել է, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ։


«Ինձ համար սա չափազանց մեծ նշանակություն ունի։ Նա ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, ինչը ինձ համար անձնապես ընդունելի է։ Եթե ես գտնում եմ, որ եւ՛ նպատակների, եւ՛ ցանկությունների, եւ՛ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը եւ երկրի բարօրությանն է օգտագործվում, ես միշտ, ցանկացած պահին կկանգնեմ իր կողքին»,- հավելել է ԱԺ պատգամավորը։


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...