Ռուսաստանը և Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանները

Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Վերշինինն ասել է, որ Ռուսաստանը և Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ապառազմականացված գոտին ստեղծվել է ռուս-թուրքական պայմանագրի համաձայն՝ ըստ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածության:


«Ապառազմականացված գոտու սահմաններն արդեն որոշված են»,-ասել է Վերշինինը:


Նա հավելել է, որ երկու երկրների զինծառայողների միջև «լավ կապեր» են հաստատվել:


 

Տպել

Загрузка...